«Հրապարակ»․ Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել․ Սերժ Սարգսյանը՝ Գագիկ Ծառուկյանին
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է․
«Մինչ քաղաքական շրջանակները քննարկում են «Ծառուկյան դաշինքի» շուրջ ընթացող պրոցեսները եւ մասամբ տեղեկությունների, մասամբ ենթադրությունների հիման վրա դրանք կապում իշխանության հետ, գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ հերքի այդ կասկածները։
Մի կողմից Շարմազանովն ու մյուս «խոսող» ՀՀԿ-ականներն են ամենուրեք պնդում, թե կապ չունեն ոչ ինքնաբացարկների, ոչ ինքնաբացարկներից հրաժարականների հետ։ Մ
յուս կողմից ՀՀԿ նախագահն է քայլեր ձեռնարկում կասկածներն իրենցից հեռացնելու ուղղությամբ։ Նա տեղի ունեցածից հետո, ասում են, հեռախոսազրույց է ունեցել Ծառուկյանի հետ, նրան իր զորակցությունը հայտնել եւ «կոշտ» արտահայտվել «հրաժարվողների» հասցեին։ Ըստ որոշ լուրերի, անգամ հարցրել է, թե ինչով կարող է օգտակար լինել նրան»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը