Եվրոպայի առաջնություն. այսօր պայքարի դուրս կգան հունահռոմեական ըմբիշները
Սպորտ
Սերբիայում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ըմբիշները:
Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս կգան Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ), Վաչիկ Եղիազարյանը (130 կգ)։
Ղարիբյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից և ուժերը կչափի Ադրբեջանի մարզիկի հետ, Ասլանյանը 1/8 եզրափակչում կմրցի Թուրքիայի մարզիկի հետ, իսկ Եղիազարյանը`Գերմանիան ներկայացնող ըմբիշի հետ:
Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի որակավորման փուլից և կմրցի Լիտվայի ներկայացուցչի հետ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը