Նա ընտրել է բաց հետույքը, ես՝ պատիվս. Ջուսի ամուսինն՝ իրենց ամուսնալուծության պատճառների մասին
Այլ
Երգչուհի Ջուսն ու իր ամուսինը՝ փաստաբան Վահագն Մանուկյանն արդեն չեն թաքցնում, որ գժտվել են և դադարեցրել համատեղ կյանքը:
«Շատ գեղեցիկ պահվածք՝ իմ ամուսնու կողմից. այն տղամարդը, ով իր կնոջ մասին վատ է խոսում ու իրականությունը չի պատմում, տղամարդ չի: Ստեղ փաստորեն ես տղամարդ դուրս եկա: Ինձ ծերացրեց, գրելով, որ 40 տարեկան եմ: Կնիկ»,- այսպիսի գրառում է կատարել սոցցանցերում Ջուսն ի պատասխան ամուսնու՝ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի:
«Ջուսն իր բնույթով չի կարող լինել ո՛չ կին, ո՛չ մայր: Նրան միայն փողն է հետաքրքրում, շատ փող: Ես նրան տվել եմ իմ սիրտը, բայց դա նրան պետք չէր: Ես այլևս պատասխանատվություն չեմ կրում նրա վարքի համար, ես պատվի մարդ եմ: Մարդը պետք է գնահատի և շնորհակալ լինի այն դեպքում, երբ քեզ բացի ամեն ինչից, տալիս են նաև սիրտ ու հոգի: Բայց երբ թքում են այդ ամենի մեջ այն բանի համար, որ կողքիդ տղամարդ է, ով մատնանշում է ոչ պատշաճ պահվածքդ, փորձում է ցույց տալ, թե ինչպես պետք է քեզ պահես, ինչպես լինես իսկական կին... 40 տարեկանում լինելով կին և ապագա մայր' նա իրեն ճիշտ չէր պահում»,-ասել էր Վահագն Մանուկյանը:
Նշենք, որ Ջուսի ամուսինը նրան մեղադրում է ոչ թե դավաճանության, այլ ազատ վարքագծի համար.
«Դավաճանության մասին խոսք չի կարող լինել, այդ առումով նա բարոյական է: Մենք բաժանվել ենք սիրելով. նա ընտրել է ազատությունը' բաց հետույքը և ազատ վարքագիծը, իսկ ես՝ պատիվս»,-ասել է նա:
Հավելենք նաև, որ զույգն ամուսնացել էր 2016 թվականի հուլիսի 9-ին՝ Ջուսի ծննդյան օրն, անակնկալ մատուցելով բոլորին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը