Արթուր Ալեքսանյանը սփոփիչ գոտեմարտում հաղթեց և կպայքարի բրոնզի համար, Ղարիբյանը՝ պարտվեց
Սպորտ
Սերբիայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, պարտվեց Նորվեգիայի ներկայացուցչից:
Նորվեգացին հասավ եզրափակիչ, իսկ Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար պայքարի հնարավորություն ստացավ:
Սփոփիչ գոտեմարտում մեր մարզիկը ուժերը չափեց Չեխիայի ներկայացուցչի հետ և հաղթեց 4:3 հաշվով:
130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանին քառորդ եզրափակչում հաղթած հունգարացին հասավ եզրափակիչ, և մեր մարզիկը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն ստացավ, սակայն սփոփիչ գոտեմարտում զիջեց ռուսաստանցի մարզիկին և դուրս մնաց պայքարից:
Կարեն Ասլանյանն ու Գևորգ Ղարիբյանը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն չստացան, քանի որ իրենց հաղթած մարզիկները չհասան երզափակիչ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը