Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր «Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկել Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանուն Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ Հացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներ ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան Ձեռքներդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ) 

Անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունները՝ Քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեում ներդրվել է անչափահասների մասնակցությամբ քրեական գործերով ՔԿ քննիչների մասնագիտացման հատուկ դասընթաց, որի մասնակիցներն այսօր ստացան հավաստագրեր։

ՀՀ քննչական կոմիտեն կազմավորումից ի վեր հատուկ ուշադրություն է դարձնում քրեական վարույթի ընթացքում անչափահասների իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրներին, ձեռնարկում հնարավոր միջոցներ՝ մասնագիտացված քննիչներ ունենալու և վարույթի ընթացքում անչափահասների իրավունքները պաշտպանելու, բարոյահոգեբանական առանձնահատկությունները հաշվի առնելու ուղղությամբ։

Անչափահասների մասնակցությամբ քննչական գործողությունները նրա համար հնարավորինս բարենպաստ պայմաններում անցկացնելու, հնարավոր կաշկանդող ազդեցությունը բացառելու նպատակով ՀՀ ՔԿ-ն տարածքային տարբեր ստորաբաժանումներում կահավորել է առանձին քննչական սենյակներ՝ հաշվի առնելով անչափահասների առանձնահատկությունները։ Միաժամանակ քայլեր են ձեռնարկվում՝ քննիչների նեղ մասնագիտացումն ապահովելու ուղղությամբ՝ ելնելով անչափահասների հոգեբանական, տարիքային, սոցիալական առանձնահատկություններից՝ տարբեր մարզերում կազմակերպելով կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ։

Կատարված աշխատանքների արդյունքում ՀՀ ՔԿ-ն արդեն հասել է որոշակի դրական արդյունքների, սակայն կարևորելով հիմնախնդիրը՝ 2017թ. հունվարին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ներդրվել է անչափահասների դատավարական մասնակցությամբ քրեական գործերով ՔԿ քննիչների մասնագիտացման հատուկ դասընթաց, որն իրականացվել է «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայկական մասնաճյուղի հետ համատեղ՝ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ:

2017թ. մարտի 17-ից մինչև մայիսի 5-ը ՀՀ ՔԿ տարբեր մարմինների և ստորաբաժանումների 21 քննիչներ անցել են մասնագիտացված դասընթաց, որի ընթացքում քննիչներին ներկայացվել է օրենքի հետ առնչություն ունեցող և դատավարական տարբեր կարգավիճակ ունեցող անչափահասների հետ վարվեցողության կանոնները, դրանց առանձնահատկությունները, հոգեբանական առանձնահատկությունները, անչափահասների համար «անվտանգ» միջավայրի ստեղծման նախապայմանները:

«Անչափահաս մեղադրյալի, տուժողի, վկայի համար քննիչը ոչ միայն գործը քննող անձ է, այլ նաև՝ ուսուցիչ։ Ի շնորհիվ ձեզ՝ նրանք ոչ միայն պետք է հասկանան ու ըմբռնեն, որ այս կամ այն արաքը չի կարելի անել, այլ նաև՝ ինչու չի կարելի անել»,-խոսքն ուղղելով մասնագիտացված քննիչներին՝ ասել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։

Դասընթացն իրականացվել է ոլորտի 7 մասնագետների կողմից, որոնց թվում ոչ միայն քրեական իրավունքի և դատավարության մասնագետներ, այլ նաև հոգեբաններ, սոցիալական աշխատողներ։

«Փրոջեքթ Հարմոնի» միջազգային կազմակերպության հայկական մասնաճյուղի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը բարձր գնահատեց ՀՀ ՔԿ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և շնորհակալագրեր հանձնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին,ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանին, ՔԿ իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ Դավիթ Թումասյանին։

…

ՀՀ քննչական կոմիտեում պարբերաբար ուսումնասիրվում են երեխաների նկատմամբ կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերը։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016թ.-ի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում անչափահասների մասնակցությամբ քննված 107 քրեական գործերով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացություններով ուղարկվել դատարաններ: Այդ քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված 167 անձանցից 136-ը եղել են անչափահասներ և նրանց մասնակցությամբ քննված քրեական գործերի մեծ մասը ՝ 52-ը, հարուցվել են գողության հատկանիշներով (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված): Մնացած քրեական գործերից 9-ը' ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 4-ը' ՀՀ 104-րդ հոդվածով (սպանություն), 2-ը' ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և այլն:

2016թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է գտնվել անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 200 քրեական գործ, որոնցից 4-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Այդ քրեական գործերից 4-ը վերաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված սպանությանը, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելուն, 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելուն, 13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, 25-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ծեծին, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն և այլն: Քրեական գործերով որպես մեղադրյալներ ներգրավված անձանցից 24-ն անչափահաս են, որոնցից 9-ը՝ 14-16 տարեկան, 15-ը՝ 16-18 տարեկան: Վարույթում գտնվող գործերով եղել է 175 տուժող, որոնցից 47-ը՝ մինչև 12 տարեկան, 14-ը՝ 12-14 տարեկան, 72-ը՝ 14-16 տարեկան, 42-ը՝ 16-18 տարեկան: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 71 քրեական գործ՝ 83 անձի վերաբերյալ (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ 2 քրեական գործ՝ 3 անձի վերաբերյալ):

Ներկայացված թվերը փաստում են, որ երեխաների նկատմամբ, ինչպես նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունները զգալի թիվ են կազմում Հայաստանում, ինչը պահանջում է հատուկ ուշադրություն բարձրացված խնդրի նկատմամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքներդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվել
Ամենադիտված