COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան 

ՀՀ վարչապետը հանրակրթության ոլորտի օպտիմալացման անհրաժեշտություն է տեսնում

Գիտություն և Մշակույթ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ծանոթացել իրականացվող բարեփոխումների, օպտիմալացման ծրագրերի ընթացքին և պատասխանատուների հետ քննարկել կրթության ոլորտում առկա խնդիրներին առնչվող հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է, որ վերջին ամիսների ընթացքում հանրապետութան դպրոցներում իրականացվել է ծանրաբեռնվածության ուսումնասիրություն և կառավարության աշխատակազմին ներկայացվել օպտիմալացման ծրագիր:

Նշվել է, որ Հայաստանում առկա է 1385 դպրոց, նրանց հանձնված շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 4 մլն 674 հազար 850 քմ, ուսուցիչների թիվը՝ 36 հազար 807, իսկ աշակերտներինը՝ 357 հազար 52: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքային դպրոցները հիմնականում թերբեռնված են կամ գերբեռնված, մասնավորապես, թերբեռնված է 33,7, գերբեռնված՝ 35,8 տոկոսը: Նորմալ բեռնվածություն ունեցող դպրոցների թիվը կազմում է 16,3 տոկոս: Այս համատեքստում, ընդգծվել է, որ դպրոցներում ունենք համահարթեցման, բեռնվածությունը բաշխելու և չօգտագործվող տարածքներն օպտիմալ կառավարելու խնդիր: Արդեն իսկ հստակեցվել է 20 դպրոցի օպտիմալացման ծրագիր: Պատասխանատուները նշել են, որ առաջիկայում խնդիր է դրվելու բացառել 300-ից պակաս աշակերտ ունեցող քաղաքային դպրոցների առկայությունը, միաժամա նակ ավելացրել, որ ապագայում նախատեսվում է աշակերտների թիվը սահմանել 450:

Վարչապետը ողջունել է դպրոցական համակարգը թվայնացնելու աշխատանքը և ուսումնասիրությունը, գործողությունները շատ ավելի հեշտանում են: «Բայց եթե համարում ենք, որ օպտիմալն աշակերտների 450 թիվն է, ինչո՞ւ ենք փուլ առ փուլ գնում դրան: Անհատական դեպքերում, հիմնականում քաղաքներում, եթե ունենանք հեռավորության խնդիր, ապա այդ թիվը կվերանայենք: Մենք ունենք հետևյալ խնդրի լուծման անհրաժեշտությունը. կրթության վրա ծախսում ենք միջոցներ, գիտենք, որ դրանք քիչ են, բայց այդ պարագայում ևս ունենք ոչ օպտիմալ ծախսեր՝ բաշխվածության, հաստատուն ծախսերի պատճա ռով և այլն: Այս առումով, պետք է ունենանք պետական ծրագիր, տեսլական և ըստ դրա գնանք առաջ: Անհրաժեշտ է իրականացնել օպտիմալացում և տնտեսված միջոցները որպես բոնուս ուղղել ուսուցիչների աշխատավարձերի, սահմանամերձ գոտիներում աշխատավարձի գործակիցների բարձրացմանը, տարբեր խնդիրների լուծմանը»,- նշել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել վերանայել հաշվարկներն ու ծրագիրը ներկայացնել կառավարություն: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև դպրոցական համակարգում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցության նորմատիվի և ստանդարտների հստակ սահմանումը:

Այնուհետև ներկայացվել է դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայման ծրագիրը և նշվել, որ նախատեսվում է ծախսերի վերաբաշխման վերանայում, ինչի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել ուսուցիչների միջին աշխատավարձը, երաշխավորել նրանց նվազագույն աշխատավարձը՝ անկախ աշակերտների թվից: Անդրադարձ է կատարվել հանրակրթության բովանդակային բարեփոխումներին, մասնավորապես, «Արարատյան բակալավրիատ» ծրագրին, որով նախատեսվում է ներդրնել կրթակարգի նոր սկզբունքներ, անցնել կրթական նոր չափորոշիչների, իրականացնել ուսուցիչների վերապատրաստում, վերա նայել դասագրքերը, ներդնել օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգ և այլն:

Ծրագրվում է 2018 թվականից ստեղծել նաև ֆիզմաթ ուղղվածություն ունեցող դպրոցների ցանց, որտեղ կապահովվի չորս հիմնական առարկայի խորացված ուսուցում: Ցանցում ընդգրկված դպրոցներում կներդրվեն ժամանակակից լաբորատորիաներ, կիրականացվեն ինժեներական ծրագրեր:

Հանդիպմանը զեկուցվել է նաև հանրակրթական դպրոցներում ձեռներեցության և ֆինանսական կրթության առարկաների ներդրման մասին: Նշվել է, որ ընտրվել են թեմատիկ ուղղությունները և միջազգային փորձագետների օժանդակությամբ մշակվել հինգ առարկաների ծրագրային նախագծերը: Առարկաները գալիք ուսումնական տարվանից դասավանդվելու են 2-12-րդ դասարանների աշակերտների համար: Անդրադառնալով այս հարցին՝ վարչապետն ընդգծել է. «Ես վստահ եմ, որ եթե ցանկանում ենք ունենալ զարգացող երկիր, մաքսիմալ պետք է դպրոցներում փորձենք գտնել ձեռներեցության, ֆինանսական կրթության լուծումներ: Այս առարկաներն աշակերտների մոտ առաջացնում են հետաքրքրություն և մոտիվացիա, որպեսզի նրանք ժամանակակից աշխարհ մուտք գործելուց առաջ իմանան անհրաժեշտ հայտանիշեր»:

Քննարկվել են նաև ավարտական միասնական քննությունների բարեփոխումներին, ուսուցիչների որակի բարձրացմանը, դպրոցական սնունդ ծրագրերին վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հատկապես գյուղական համայնքների դպրոցներում, որտեղ առկա է ուսուցիչների պակասի խնդիր, շարունակվում է ինտերակտիվ դասընթացների անցկացումը:

Միջին մասնագիտական և արհեստագործական կրթության ուղղությամբ ևս նախատեսվում են զարգացման ծրագրեր, մասնավորապես, Եվրոպական միության օժանդակությամբ Հայաստանում ստեղծվելու է գյուղատնտեսական մասնագիտությունների համար նախատեսված ժամանակակից 8 քոլեջ: Ծրագրի նպատակով կներդրվի 13 մլն եվրո: Այս համակարգում ևս իրականացվում են օպտիմալացման ծրագրեր. արդյունքում կտնտեսվի 42 մլն դրամ:

Հանդիպմանը ներկայացվել է բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումների ընթացքը: Զեկուցվել է, որ արդեն իսկ մշակվել և կառավարությանն է ներկայացվել Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բուհերի գործունեության լիցենզիայի տրամադրման պայմանների խստացում, հստակ ժամկետների սահմանում, ծրագրային հավատարմագրում, բուհերի ինքնավարության բարձրացում, բուհերի ղեկավար կազմի տարիքային սահմանափակում, կրթաթոշակների մեխանիզմների փոփոխություն և այլն:

Անդրադառնալով նախադպրոցական ուսումնական հաստատություններին՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել լավագույն փորձերը և ներկայացնել ժամանակակից մոդելի ներդրման առաջարկություններ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը կարևորել է կրթության զարգացման ճիշտ ուղու սահմանումը և նշել. «Ես համոզված եմ, եթե մենք լավ կրթական համակարգ չունենանք, վաղը լավ երկիր չենք ունենալու: Սա փաստ է: Այս առումով չափազանց անհանգիստ եմ, որ ճիշտ ուղղությամբ գնանք»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում
Ամենադիտված