Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները 

Մոսկվայի պատասխանը` թուրք-ազերիական տանդեմին...

Վերլուծական

Մայիսի 6-ին հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Անդրանիկ Մակարյանը չափազանց ուշագրավ ասուլիս էր տվել, ուր անդրադարձել էր մի շարք կարևորագույն հարցերի, որոնք այժմ ծառացած են ՀՀ առջև' պայմանավորված արտաքին մարտահրավերների բազմացմամբ: Թե հատկապես ինչու հենց հիմա' Լավրովի հայտնի հարցազրույցից մեկ օր հետո որոշվեց ասուլիս կազմակերպել ու պատասխանել Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցերին, այնքան էլ դժվար չէ կռահել. այդ իրողությունն, ըստ էության, պայմանավորված է արտաքին աշխարհից եկող վտանգների է՛լ ավելի սրացմամբ ու, ամենակարևորը, Բաքվում ու Անկարայում իշխող տրամադրություններով, որոնք չեն բխում ռուսական շահերից. ռուսները հասցրել են վերագնահատել իրենց քաղաքականությունը մի տարածաշրջանում, որի անվտանգությունից է կախված լինելու Ռուսաստանի հետագա ճակատագիրը:

Նախ' մի քանի շեշտադրումների մասին, որոնք հնչեցին ասուլիսում: Կարևորագույն շեշտադրումը, թերևս, պետք է համարել այն, որ ևս մեկ անգամ ի լուր աշխարհի փաստվեց, որ հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորումը գործելու է բացառապես Հայաստանի գլխավոր գերագույն հրամանատարի ղեկավարության ներքո, որը պարտավորված չէ իր քայլերի համար թույալտրություն հարցնել Մոսկվայից: Երկրորդ' զորախումբը պատրաստ է ցանկացած պահի Հայաստանին սպառնացող ցանկացած վտանգ կանխարգելել' լինի այդ վտանգը թուրքական կողմից, Նախիջևանի կողմից, թե' արցախյան ճակատի: Վերջին հանգամանքն առավել քան կարևոր է անկասկած, մանավանդ եթե հաշվի ենք առնում, որ այսօր մեր երկրին սպառնացող հիմնական վտանգը գալիս է հենց արևելքից:

Ուշագրավ էր, սակայն, ոչ միայն ասուլիսն ինքնին, այլև դրանում հնչած ուղերձները, որոնք հասցեագրված էին թե՛ Ադրբեջանին, թե՛ նրա մեծ եղբայր Թուրքիային: Կասկած լինել չի կարող այն բանում, որ այս ասուլիսն ամենևին էլ հայկական կողմի միանձնյա որոշման արդյունք չէր. չտեսնել այստեղ Մոսկվայի ձեռքն, ուղղակի անհնար է: Եթե կուզեք' հայ հրամանատարի շուրթերով Կրեմլն էր առաջին հերթին խոսում ու փորձում թուրքերին հասկացնել, որ եթե համարձակվեն ստատուս-քվոն խախտել, ապա Ռուսաստանը չի հապաղի ու լիարժեքորեն կկատարի իր դաշնակցային պարտականությունները Հայաստանի հանդեպ,որի պարագայում Բաքուն, բնականաբար, կարող է բախվել անկանխատեսելի ու ողբերգական հետևանքների:

Հարց է ծագում, սակայն, ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի նման հայամետությունը կամ ինչ կա թաքնված սրա հետևում, քանի որ սովորաբար Մոսկվան փորձում է չեզոք դիրքերից հանդես գալ ու խուսափում է թեկուզ միջնորդավորված կերպով սպառնալիքներ հնչեցնել Բաքվի հասցեին: Պատճառն իրականում չափազանց տեսանելի է. Մոսկվայի հաշվարկները' Բաքվի հետ կապված, իրականում փուչ դուրս եկան. ռուսները հասկացան,որ ազերիներն իրականում շատ խորամանկ ու հենց ռուսաական շահերի դեմ ուղղված խաղ են խաղում' փորձելով տպավորություն գործել, թե եթե Արցախի հարցում Մոսկվան հայամետ դիրքորոշում որդեգրի, ապա իրենք չեն խուսափի ՌԴ գիրկը նետվելուց' մի բան, որն իրականում երբեք չի կարող տեղի ունենալ, քանի որ Ադրբեջանը լիովին գտնվում է Արևմուտքի քաղաքական ու ֆինանսատնտեսական ազդեցության տակ: Այլ կերպ ասած' Կրեմլին չհաջողվեց կարկանդակի միջոցով, որի դերում հանդես էր գալիս Արցախը, Բաքվին կնտրել Լոնդոնից, ու հիմա ռուսները, հիասթափված պուճուր խանից, փորձում են կանխել վերահաս աղետը, որ Բաքուն ու Անկարան ջանում են բերել Անդրկովկասի գլխին: Հայաստանն ու Արցախը հիմա ռուսներին շատ ավելի է պետք, քան երբևէ. Լենին-Աթաթուրք դաշինքը բացառված է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը
Ամենադիտված