Որդեգրման ենթակա երեխաների թիվը 2016թ-ին կազմել է 103․ 43-ը աղջիկներ են. ԱՎԾ
Հասարակություն
Որդեգրման ենթակա երեխաների թիվը 2016թ-ին կազմել է 103, որից 43-ը աղջիկներ են. տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Որդեգրման ենթակա երեխաների թվաքանակն ըստ տարիքային խմբերի և ըստ սոցիալական վիճակի հետևյալն է. «Երկու ծնող ունեցող երեխաների թիվը 24 է, որից 3-ը իգական սեռի, միակողմանի ծնողազուրկ երեխաները 4-ն են, որից 2-ը տղա, երկկողմանի ծնողազուրկ երեխաների թիվը 5 է, որից 2-ը աղջիկ:
22-ը միայնակ մոր երեխաներ են, որից 10-ը աղջիկ, ամուսնալուծված ընտանքից 1 տղա երեխա է հաշվառված, իսկ դատական կարգով անգործունակ ճանաչվածի երեխաների թիվը մեկն է: Դատական կարգով անհայտ բացակայող ճանաչվածի երեխաների թիվը 1-ն է, և մնացել է առանց ծնողական խնամքի 45 երեխա է հաշվառվել, որից 25-ը աղջիկ:
Մինչև 6 ամսական երեխաների թիվը 15 է, 6 ամսականից մինչև 1 տարեկան երեխաները թվով 31-ն են, 1-6 տարեկանը՝ 29, 6-10 տարեկանը՝ 7, 10 տարեկանից մինչև 15 տարեկանը՝ 16, իսկ 15-18 տարեկանները՝ 5 :


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը