Արտակարգ պատահար․Կենդանաբանական այգին տեղեկացնում է
Արտակարգ Պատահար
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կենդանաբանական այգու եղնիկների վանդակների մեջ են հայտնվել մի քանի թափառող շներ և հոշոտել այնտեղ գտնվող եղնիկներին:
Լուրը հաստատվել և որոշ մանրամասներ են հաղորդվել այգու պաշտոնական կայքում, պարզվում է մայիսի 6-ին, վաղ առավոտյան, Երևանի կենդանաբանական այգու անվտանգության ծառայության աշխատակիցներից հաղորդում է ստացվել, որ մի խումբ շներ ներխուժել են Այգու Եվրոպական եղնիկների ազատավանդակ և հարձակվել կենդանիների վրա։
Պատահարի արդյունքում երկու եղնիկ անկում են ապրել, մի քանիսը ստացել տարբեր չափի վնասվածքներ։ Եղնիկները ստացել են անհրաժեշտ առաջին բուժօգնությունը, վնասված կենդանիների կյանքին վտանգ չի սպառնում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ