Չալյանն ու Մանուկյանը պարտվեցին
Սպորտ
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը քառորդ եզրափակչում ուժերը չափեց Գերմանիայի մարզիկի հետ և պարտվեց 1:2 հաշվով:
Հիշեցնենք, որ մեր մարզիկը որակավորման փուլում ուժերը չափեց Վրաստանի ներկայացուցչի հետ և հաղթեց 2:1 հաշվով:
1/8 եզրափակչում մեր մարզիկը 2:0 հաշվով հաղթեց Սերբիայի ներկայացուցչին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
75 կգ քաշային Կարապետ Չալյանը քառորդ եզրափակչում 0:4 հաշվով պարտվեց հունգարացուն:
Հիշեցնենք, որ Չալյանը որակավորման փուլում 6:2 հաշվով հաղթեց Սերբիայի ներկայացուցչին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
1/8 եզրափակչում Չալյանը ուժերը չափեց Թուրքիայի ներկայացուցչի հետ և հաղթեց 2:1 հաշվով:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը