Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկել Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանուն Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ Հացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներ ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան Ձեռքներդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ) Ռուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ Հազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը «Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ 

Ես հիմա մի տեսակ փակ եմ ապրում, բայց մենակ չեմ. Տիգրան Մանսուրյան

Հասարակություն

Մեծ մարդկանց մասին կամ պիտի լռել կամ դարձյալ լռել՝ թույլ տալով, որ զուսպ լռության մեջ լսելի լինեն իրենք՝ իրենց էությամբ, իրենց արվեստով: Սեպտեմբերի 13-ին Երևանի ժամանակակից անկյուններից մեկում երիտասարդներն իրարանցման մեջ էին. աթոռներ էին տանում-բերում, հայացքով խնդրում, երբեմն էլ պահանջում լավ տեղերը թողնել հենց իրենց: Չորս ընկերներս նախանշված ժամից քառասուն րոպե շուտ էինք ներկայացել. չէ, ամենևին էլ ամենալավ աթոռներին հասնելու նպատակ չունեինք, միայն թե, թեկուզ անկյունում, բայց աթոռ գտնեինք, որ նստեինք ու խաղաղ ժպտայինք:

Իրարանցումը դադարեց, երիտասարդների հայացքները հասան բեմին, ուր դանդաղ քայլելով եկավ ինքը՝ Տիգրան Մանսուրյանը: Մարդկանց հայացքը ՝ պատրաստ թափանցելու մարդու վերջին բջիջը, Մանսուրյանին տեսնելով՝ մեղմացավ:

Իսկ մաեստրոն խոսեց, չէր հասցրել մի քանի բառ ասել, երբ տեխնիկան ընդհատեց նրան՝ հենց իր երաժշտությամբ: Մի քանի վայրկյանում ամբողջ դահլիճը լցվեց մաքրությամբ: Դա անհրաժեշտ էր, որ խոսքից առաջ դահլիճը մաքրվեր ու կարողանար ընկալել մանսուրյանական խոսքը, իսկ ավելի ճիշտ՝ Մանսուրյանի երաժշտական դասը՝ ուղղված երիտասարդներիս:

«Ես հիմա մի տեսակ փակ եմ ապրում, բայց մենակ չեմ. ընկերներս են գրքերը՝ հատկապես Չարենցի, Սևակի, Իսահակյանի, պատիֆոնը, նոտագրություններս»:

Մենակ ապրող մարդու համար շատ կոկիկ տեսք ուներ Մանսուրյանը.տեսակն է էդպիսին: Տեսակի խնդիր է նաև բարևից հետո միանգամից խոսել ընկերներից , և նորից տեսակի խնդիր է ունենալ հենց այդպիսի ընկերներ:

Մանսուրյանը ծնվել է Բեյրութում: Այս առիթով մաեստրոն ասաց. «Չեմ կարծում, թե Հայաստանից հեռու կարողանայի կայանալ:Հորս երազանքն էր, որ երաժիշտ դառնամ: Երաժշտական դպրոց չեմ հաճախել, ինքս եմ սովորել նոտագրություն: Երբ չկա ուսուցիչ, երբ կատարյալ մենակ ես, երաժշտության ու քո միջև ուղիղ կապ է ձևավորվում»: Թերևս սա և շատ այլ հանգամանքներ դարձրել են Մանսուրյանի արվեստն այնպիսին, ինչպիսին որ է: Սիմֆոնիկ երկեր, խմբերգեր, վոկալ շարքեր, սոնատներ, ֆիլմերի համար երաժշտություն:

«Մեր մանկության տանգոն», «Աշնան արևը», «Մենք ենք մեր սարերը», « Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և շատ այլ ֆիլմեր կիսով չափ Մանսուրյանինն են, քանի որ նաև իր երաժշտությամբ են դրանք այդքան ազգային ու մերը:

Հարց հնչեց՝ որն է Ձեր հին օրերի երգը…Կարճ, բայց դարձյալ խորը պատասխան. – Շիրակի դաշտերի երգերն իմ հին օրերի երգն են…

Դուք նկատեցի՞ք Մանսուրյանի ռեժիսուրան այս պատասխանում… Նկատեցի՞ք Շիրակի դաշտերով վազող երիտասարդ կամ էլ մանուկ Մանսուրյանին, ում շուրթերը շարժվում են երաժշտությամբ…

Մանսուրյանն ինքն է երաժշտություն…
Ողջ ընթացքում նայում էի նրան ու ուզում էի հարցնել՝ որն է Ձեր խաղաղությունը, էդ ո՞նց , էդ ինչո՞ւ եք էդքան խաղաղ… Այդ ընթացքում դահլիճից հարցեր էին ուղղում մաեստրոյին… ու երբ թմրությունից դուրս եկա, լսեցի Մանսուրյանի միտքը, ասաց.

– Իմ որոշումը սերն է …
Միայն Սիրով լցված մարդը կարող է այդքան խաղաղ լինել…
Հիշու՞մ եք չորս ընկերներիս, որ քառասուն րոպե շուտ էինք ներկայացել, հիշու՞մ եք աթոռ տանող-բերող ջահելներին, որ հայացքներով միմյանց պարտադրում էին, թե այստեղ չնստես, սա իմ տեղն է, իմ աթոռն է: Հիշու՞մ եք…

Ես էլ հիշում եմ, որ երբ մաեստրոն բեմում էր, աթոռ բերեցին, որ նստի, իսկ ինքը նստեց ու միանգամից ոտքի կանգնեց՝ ախր նստելով էս երեխեքս ինձ չեն տեսնի է…
Ողջ ընթացքում պատկառելի տարիքով մաեստրոն կանգնած էր բեմին, մենք՝ երիտասարդներս, դահլիճում նստած…
Շնորհակալություն հավերժի Տիգրան Մանսուրյանին:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

qahana.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքներդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասին
Ամենադիտված