«Արսենալ»-ն ուժեղ էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ից (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Արսենալ»-ը հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և առավելության հասավ 2:0 հաշվով:
Հանդիպման առաջին խաղակեսում ֆուտբոլասերները գոլի ականատես չեղան: Երկրորդ խաղակեսում` 54-րդ րոպեին Գրանիտ Ջական բացեց հաշիվը, իսկ երեք րոպե անց Դենի Ուելբեքը կրկնապատկեց լոնդոնցիների գոլային առավելությունը:
Այս խաղից հետո Մոուրինյուի թիմը 65 միավորով Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է, Վենգերի թիմը 63 միավորով 6-րդն է:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 61-րդ րոպեին:




















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը