Օբաման նորից կիզակետում է
ԱՄՆ
Wikileaks կազմակերպությունը հայտարարել է, որ Բարաք Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրած ժամանակ միջամտել է Ֆրանսիայում անցկացվող նախընտրական քարոզարշավին' աջակցելով «Առաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնին:
«Օբաման միջամտել է ֆրանսիական ընտրություններին' պաշտպանելով Մակրոնին և նախապես ԿՀՎ-ին հրահանգելով գողանալ կողմերի ծրագրերը», - Lenta.ru-ի փոխանցմամբ' ասվում է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ:
Այսօր ավելի վաղ WikiLeaks-ը հայտարարել էր, որ Մակրոնի նախընտրական աշխատակազմի նամակագրության մեջ, որը հրապարակվել է համացանցում, 9 անգամ նշվում է ռուսական ընկերության աշխատակցի անունը:
Հաղորդվում էր, որ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում, որտեղ ընտրությունը մեկնարկել է նախօրեին, առաջատարն է Էմանուել Մակրոնը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)