ԵԱՀԿ գործող նախագահը հունիսի 11-12-ը կլինի Հայաստանում
Դիվանագիտական առաքելություններ
ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը հունիսի 11-12-ին կայցելի Հայաստան, հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Հայաստանից հետո, ԵԱՀԿ գործող նախագահը հունիսի 12-13-ին կլինի Վրաստանում, իսկ 13-14-ին՝ Ադրբեջանում:
Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա իշխանությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ և կքննարկի տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր: Տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթացի ապահովումը ԵԱՀԿ-ի իռլանդական նախագահության կարևորագույն առաջնահերթություններից է: Գիլմորը տարածաշրջան այցի ընթացքում կքննարկի ղարաբաղյան ու 2008թ.-ի ռուս-վրացական հակամարտություններին և ԵԱՀԿ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպումների արդյունքներով ԵԱՀԿ գործող նախագահը մամուլի ասուլիս կտա Երևանում, Թբիլիսիում ու Բաքվում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)