Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Կրթական համակարգն՝ անկումային վիճակում

Վերլուծական

Կրթական համակարգը մեր երկրում այն ոլորտներից է, որտեղ երբեք խնդիրների, անլուծելի թվացող պրոբլեմների պակաս չի եղել. դպրոցների օպտիմալացումից մինչև կրթության վճարներ, ապօրինի դրամահավաքությունից մինչև ճչացող կոռուպցիա: Հայաստանում ոչ պետական բուհերն ի հայտ եկան գրեթե անկախությանը զուգահեռ, ու 90-ականներին հատուկ նպատակային քաղաքականության արդյունքում ասպարեզ իջան մասնավոր բարձրագույն կրթական հաստատություններ, որոնք, պայմանավորված հայաստանյան ռեալներով, հետզհետե սկսեցին բավական լայն մասսայականություն վայելել. այդ կրթօջախների շնորհիվ Հայաստանում բարձրագույն ուսում ստանալը շատերի համար դադարեց լինել երազանք: Ժամանակի ընթացքում, սակայն, ինչպես և շատ բաներ մեր երկրում, մասնավոր բուհերը ևս սկսեցին յուրատեսակ դեգրադացիոն շրջափուլ ապրել՝ հետզհետե կորցնելով ունեցած հեղինակությունը, ու հիմա արդեն մատների վրա կարելի է հաշվել այն մասնավոր բարձրագույն ուսումնական հսատատությունները, որոնց մատուցած ծառայությունները կարող են բավարարել ժամանակի պահանջներին:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օրերս հայտարարել էր, թե առաջիկայում ծրագրում են կրճատել մասնավոր բուհերի քանակը՝ դրանցում ուսանողության թվի շեշտակի նվազմանն ի պատասխան: Ասել կուզի՝ ԿԳ նախարարությունն առաջիկայում նախատեսում է օտիմալացնել բուհական համակարգը. մասնավոր բուհերից շատերը ստիպված են լինելու դադարեցնել իրենց գոյությունը: Աշխարհում այս կամ այն երկրի կրթության ոլորտի կայացվածության վերաբերյալ գնահատականներ հնչեցնելիս հաշվի են առնում նաև մասնավոր բուհական համակարգի կայացվածությունը: Այսօր ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանն այդ առումով շատ քիչ բան ունի պարծենալու. մեզ մոտ նույնիսկ պետական բուհերն են հայտնվել փլուզման եզրին, ուր թե՝ մասնավորները:

Սակայն հասկանալու համար, թե ինչու մեզ այդպես էլ չհաջողվեց կայացնել մասնավոր բուհական համակարգը, հարկավոր է  հաշի առնել մի քանի գործոններ: Նախ՝ ակնհայտ է, որ կրթական համակարգը տնտեսության անքակտելի մասնիկն է. ցանկացած լումա՝ ծախսված ուսման վրա, համարվում է արդարացված, եթե կրթություն ստացողը գոնե որոշակիորեն երաշխիքներ է ունենում, որ տարիներ հետո կկարողանա գտնել համապատասխան աշխատանք իր մասնագիտությամբ: Հայաստանում, ցավոք, ելնելով մեր երկրի տնտեսական վիճակից, քաղաքացին այդ երաշխիքը չունի ու այսօր գործազուրկ են ոչ միայն  մասնավոր կրթօջախներ ավարտածներն, այլև Հայաստանի առաջատար պետական համալսարանների առաջատար ֆակուլտետների դիպլոմների սեփականատերերը: Երկրորդ ամենակարևոր խնդիրը պետության կողմից նպատակային քաղաքականության բացակայությունն է: Ավելին՝ մի շարք փորձագետներ կարծում են, որ հատկապես վերջին շրջանում հենց պետությունն է փորձել հնարավորինս թուլացնել այս համակարգը:

Իսկ թե ինչու, պատճառաբանել կարելի է երկար: Ոմանք, օրինակ, համոզված են, որ փակելով  մասնավոր բուհերը՝ ԿԳ նախարարությունը լուծում է պետական բուհերում տարեցտարի ուսանողների կրճատման խնդիրը. ասել կուզի՝ կրկին չարաբաստիկ դեմոգրաֆիան է իր գործն անում: Ուրիշներն էլ թե՝ պատճառը թաքնված է փողի մեջ. կրթության բնագավառի բարեփոխումներին պարբերաբար միջազգային ֆինանսական կառույցների կողմից հատկացվող փողերի օպտիմալ ու հասցեական օգտագործման խնդիր կա. բնականաբար՝ նախարարությանը ձեռնտու է, որպեսզի այդ ֆինասնական միջոցներից օգտվեն առաջին հերթին պետական բուհերը: Բայց ինչպիսին էլ լինեն խնդրի դրդապատճառներն, ակնհայտ է, որ պրոցեսը չի կարող լավ բանի մասին վկայել. այս ամենը խոսում է ՀՀ կրթության համակարգի անլուծելի խնդիրների մասին, ու եթե, ասենք, մի շարք ԱՊՀ երկրներում մասնավոր ու պետական բուհերի միջև տարբերությունը բոլոր առումներով զրոյական է, իսկ դրանց միջև ծավալվող մրցակցությունն՝ անչափ թեժ, ապա մեզանում ճիշտ հակառակն է. նույնիսկ պետական բուհերն այլևս միմյանց հետ չեն մրցակցում, ու ոլորտում լճացած վիճակ է:

Թե ինչպես է պետությունն, առհասարակ, պլանավորում լուծել մասնավոր բուհերի զանգվածային փակման հետևանքով անխուսափելիորեն առաջ եկող սոցիալական խնդիրները, սա արդեն միանգամայն այլ թեմա է, քանի որ մեզանում, հայտնի փաստ է, ինչ-որ քայլ նախաձեռնելիս ամենվերջինը մտածում են հենց սոցիալական հետևանքների մասին. ստիպված ենք լինելու գործազրության նոր աճ արձանագրել, իսկ արդյունքում՝ միայն  անհայտություն:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված