Պեպեն դարձավ Օզբիլիսի թիմակիցը (լուսանկար)
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի՝ արդեն նախկին ֆուտբոլիստ Պեպեն պաշտոնապես դարձավ Արաս Օզբիլիսի թիմակիցը:
Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Բեշիկթաշ»-ի հետ:
34-ամյա Պեպեն թուրքական ակումբ է տեղափոխվել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, քան որ նրա պայմանագիրը մադրիդյան թիմի հետ ավարտվել է հունիսի 30-ին:
Պաշտոնապես պայմանագրի կնքման ժամկետների մասին չի ասվում, սակայն մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ պայմանագիրը կնքվել է 2 տարով:
Պեպեն «Ռեալ»-ի հետ երեք անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երկուական անգամ՝ Իսպանիայի գավաթի և Սուպերգավաթի խաղարկություններում, երեք անգամ՝ Չեմպիոնների լիգայում, երկու անգամ՝ աշխարհի ակումբային առաջնությունում, նվաճել է նաև ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը