Ռունին չի ընգրկվել «Յունայթեդ»-ի հայտացուցակում. ֆուտբոլիստը կտեղափոխվի «էվերթոն»
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին չի ընգրկվել թիմի հայտացուցակում, որը մեկնելու է ամերիկյան ուսումնամարզական հավաքին: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն, սա նշանակում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը շաբաթվա վերջին պայմանագիր կկնքի «էվերթոն»-ի հետ: Ռունին կստանա շաբաթական 250 հազար ֆունտ:
Նշենք, որ Ռունին «էվերթոն»-ի ֆուտբոլիստ է եղել և մանչեսթերյան թիմ է տեղափոխվել 2004թ-ին:
Ռունիի պայմանագիրը Մոուրինյուի թիմի հետ ավարտվում է 2018թ.-ին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը