Թշնամի երեխա չի լինում, բայց լինում է, երբ վախկոտ անգլուխների մեղքով երեխա է զոհվում. Սենոր Հասրաթյան
Հայաստան
ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն՝ անդրադառնալով Ադրբեջանում երեկ զոհված երեխայի դեպքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թշնամի երեխա չի լինում, առավել եւս… երկու տարեկան, բայց լինում են դեպքեր, երբ վախկոտ անգլուխների մեղքով երեխա է զոհվում: Այդպես եղավ հուլիսի 4-ի երեկոյան, երբ խաղաղ բնակչության թիկունքում թաքնված ադրբեջանական «հզոր» բանակի ասկյարը հայկական ուժերի դեմ կիրառելով ռեակտիվ հրթռահրետանային կայանք, թիրախավորեց ոչ այլ ում, քան հենց երկու տարեկան աղջնակին…
Ի տարբերություն նեոլիթյան մտածողությամբ մեր հարեւանների, մենք ստիպված ենք ցավով արձանագրել այս փաստը և ափսոսանք հայտնել: Ընդունեք որպես անձնական կարծիք»։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է