Մորատան ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձայնության են եկել
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է 75 մլն եվրո վճարել «Ռեալ»-ին Ալվարո Մորատայի համար:
Մադրիդյան թիմը, սակայն ցանկանում է գործարքից ստանալ 90 մլն: Ավելի վաղ իսպանական կողմը երկու անգամ մերժել էր անգլիական ակումբի 60 և 70 միլիոնի առաջարկը:
Մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է ֆուտբոլիստին ակումբում տեսնել մինչև ԱՄՆ- ի հավաքին մեկնելը:
Մորատան իր հերթին «Ռեալ»-ին տեղեկացրել է, որ ցանկանում է տեղափոխվել «Յունայթեդ» և համաձայնության է եկել անձնական պայմանագրի հարցի շուրջ: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 4 մլն ֆունտ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը