Ողբերգական դեպք՝ Սյունիքում․ մահացել է 10 ամսական աղջնակ Թրամփ․ Ուկրաինայի անունից բանակցությունները պետք է վարի մեկ ուրիշը Կենսաթոշակների և նպաստների 20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Կոլումբիայում ռազմական գործողությունների ժամանակ կործանվել է բանակային ուղղաթիռ Վայոց ձորում ֆոտոթակարդներն ընձառյուծ են արձանագրել Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ․ Axios Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է ծառին և հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» «Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան 

«Իրատես»․ Խորհրդարանում կառավարության ծրագրի հաստատումից հետո ջրերը փոքր-ինչ պարզվում են

Հայկական Մամուլ

«Իրատես» թերթը գրում է.

«Խորհրդարանում կառավարության ծրագրի հաստատումից հետո ջրերը փոքր-ինչ պարզվում են։ Մոտավորապես հասկանալի է դառնում, թե ինչ հեռանկարներ են ուրվագծվում 2018 թվականի ապրիլից հետո։ Այժմ ավելի առաջնային տեղ է գրավում այն տեսակետը, թե, այնուամենայնիվ, 2018-ին գործող վարչապետը, կարծես, շարունակելու է պաշտոնավարել։

Միեւնույն ժամանակ նույն շրջանակների կողմից շրջանառվում է այն գաղափարը, թե դեյուրե վարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը, սակայն իրական լծակները լինելու են գործող նախագահի ձեռքին, ով պահպանելու է ռեալ իշխանությունը։ Ընդ որում, այդ գաղափարը պաշտոնապես հրապարակողները հենց ՀՀԿ վերին էշելոնի գործիչներն են՝ Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը։

Ի՞նչ զարգացումներ են սպասվում, եւ ի՞նչ համակարգ կարող է գործել 2018-ից հետո։ Այս պահին դժվար է ասել` արդյոք ի սկզբանե որեւէ պայմանավորվածություն եղե՞լ է գործող վարչապետի եւ նախագահի միջեւ, որոնք ստեղծեցին տանդեմ եւ՛ իշխանական կառավարման, եւ՛ քաղաքական առումներով։ Սակայն, կարծես թե, հեռանկարում հետեւյալ դասավորությունն է. 2018-ի ապրիլից հետո իշխանությունը դառնում է երկբեւեռ։ Այսինքն՝ ուժային եւ քաղաքական իշխանությունը կենտրոնանում է Սերժ Սարգսյանի ձեռքում, իսկ իշխանության տնտեսական հատվածն ամբողջությամբ վարչապետ Կարեն Կարապետյանի վերահսկողության շրջանակներում է։

Ի՞նչ բաղկացուցիչներ ունեն այդ իշխանությունները։

Սերժ Սարգսյանի ձեռքում, ինչպես նշեցինք, կենտրոնանում են պաշտպանության, ամենայն հավանականությամբ՝ ազգային անվտանգության համակարգերը, ինչ-որ բան, գուցե, ոստիկանական համակարգից։

Քաղաքական տեսակետից Սերժ Սարգսյանը, լինելով հանրապետական կուսակցության նախագահ, ըստ էության, ղեկավարելու է նաեւ խորհրդարանը, որն իր հերթին, բնականաբար, վերահսկելու է կառավարությունը։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանն իրականում վերահսկելու է ամեն ինչ՝ ուժային, քաղաքական ոլորտները, ԱԺ-ի միջոցով՝ նաեւ գործադիր իշխանությունը՝ ունենալով վարչապետի եւ կառավարության նշանակման վերահսկիչ փաթեթը։ Սա Սերժ Սարգսյանի իշխանության ապագա տեսլականն է։

Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանին, ապա, ինչպես վերը նշվեց, նրա ձեռքում են լինելու տնտեսությունը, արտաքին տնտեսական հատվածը, եւ ինչպես շատերը նշում են, վարչապետը պնդելու է, որ իր վերահսկողության տակ անցնի նաեւ ոստիկանությունը, որպեսզի ինքն էլ ունենա որոշակի ուժային լծակներ, քանի որ շատ դեպքերում, առանց նման լծակների, նույն տնտեսությունում շատ հարցեր անհնար է լուծել։

2018 թվականին ուրվագծվող սցենարը սա է, որը կարծես արդեն շրջանառության մեջ է դրվում։ Այս պարագայում հասկանալի է, որ ֆորմալ առումով երկբեւեռ իշխանությունում բավականին շատ լծակներ մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին, եւ նա, ունենալով ԱԺ-ում վերահսկիչ փաթեթ, ցանկացած պահի կարող է փոխել վարչապետին։ 

Շատերն այսօր կենտրոնանում են 2018-ի վրա՝ քննարկելով վարչապետի հավանական թեկնածուների հարցը, սակայն սա ամենեւին չի նշանակում, որ եթե 2018-ի ապրիլին կոնկրետ գործչի վարչապետ նշանակելու որոշում ընդունվի, այդ որոշումը վերանայման ենթակա չի լինի 2018-ի սեպտեմբերին, դեկտեմբերին կամ, ասենք, 2019 թվականին։

Այս սցենարը, իհարկե, իշխանական վերնախավի մի հատվածի նախընտրելի տարբերակն է, այլ հարց է՝ որքան է դա սրտամոտ իշխանական ապագա կոնֆիգուրացիայի մյուս հատվածին։ Չի բացառվում՝ մինչեւ 2018-ի ապրիլը դեռ այլ տարբերակներ կամ եղածի ճշգրտումներ լինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ողբերգական դեպք՝ Սյունիքում․ մահացել է 10 ամսական աղջնակԹրամփ․ Ուկրաինայի անունից բանակցությունները պետք է վարի մեկ ուրիշըԿենսաթոշակների և նպաստների 20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականըԿոլումբիայում ռազմական գործողությունների ժամանակ կործանվել է բանակային ուղղաթիռՎայոց ձորում ֆոտոթակարդներն ընձառյուծ են արձանագրելՓիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ․ AxiosԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է ծառին և հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՉեխիաՍայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավորԴժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան«Հրապարակ». ՔՊ-ն ընդդիմադիրներին քննադատելու առիթներ է փնտրում Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»«Հրապարակ». ՔՊ-ն փախչում է, «ուժեղները»՝ հետապնդում Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրելԱհազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որն է Վանոյանի հեռացման պատճառը «Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայքԱվստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկելՌուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի ԱստանաԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին՝ կապի եվրոպական շուկա սահմանափակումների պատճառով. The Financial TimesԼեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառովԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին՝ Starlink-ի սահմանափակումների պատճառովՌուսական բանակը վերահսկողություն է հաստատել Օմելնիկ բնակավայրի նկատմամբՂրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել ՂազախստանումՎթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանումԿոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվելԻրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքումԱպօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունըMercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն էԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergՈւկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. ՊեսկովՌումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՍոֆիայումՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՊատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունըՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ
Ամենադիտված