Քառօրյա պատերազմն ի՞նչ հետևանքներ է ունեցել տնտեսության վրա
Քաղաքական
Ազգային ժողովում շարունակվում է 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը: Ֆինանսների նախարարին երեկ ԵԼՔ դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ արդյոք առկա է ապրիլյան պատերազմի վերաբերյալ որևէ ֆինանսական հաշվետվություն:
Պատգամավորի հարցին ի պատասխան նախարարը երեկ ասաց, որ նման հաշվետվություն կա, բայց այն իրականացնում են այլ մարմիններ:
Այսօր, շարունակելով թեման, նախարարը նշեց, որ պատերազմը դրական է ազդում հիմնականում ֆինանսավորող տնտեսությունների վրա, իսկ ընդունող երկրների վրա բացասական է ազդում, և այդ տեսանկյունից դժվար է դատողություն անել, թե քառօրյա պատերազմն ի՞նչ հետևանքներ է ունեցել տնտեսության վրա. «Բայց ես արդեն հնչեցրեցի կատարողականի հաշվետվության ժամանակ, որ 2016թ. մենք ամբողջությամբ կատարել ենք ծրագիրը, մի փոքր էլ գերակատարել ենք, և պաշտպանության ոլորտին ուղղել ենք 226 մլրդ դրամ»:
Վարդան Արամյանն իր պատասխանը եզրափակեց՝ շեշտելով. «Այո՛, մենք միշտ էլ պատրաստ ենք ցանկացած ելքի՝ ներառյալ նաև հատկացված ֆինանսների տեսանկյունից»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը