ՀՀ-ում 2016 թ. գործել են 95 հեռուստաընկերություն և 18 ռադիոընկերություն
Հասարակություն
Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականին գործել են 95 հեռուստաընկերություն, որոնցից 40-ը՝ վերգետնյա եթերային, 55-ը` կաբելային: Ազգային ժողովում «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկման ընթացքում այս մասին ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգայինհանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը: «2016 թ. Հայաստանում գործել են18 ռադիոընկերություն»,-նշեց Բունիաթյանը:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը 2016 թվականին տրամադրել է հեռուստառադիոծրագրերի կաբելային հեռարձակման 7 լիցենզիա, որոնցից 3-ը`Երևան քաղաքի և մեկ կամ մի քանի մարզերի, և 4-ը`մեկ մարզի տարածքում սփռման համար: «Հաշվետու ժամանակահատվածում հեռուստառադիոծրագրերի կաբելային հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումներ չեն մերժվել: 2016 թվականին դադարեցվել է հեռուստառադիոծրագրերի կաբելային հեռարձակման 8 լիցենզիա, որոնցից 4-ը` դիմումների համաձայն, իսկ 4-ը`լիցենզիայի գործողության ժամկետը լրանալու հիմքով»,- ընդգծեց Գագիկ Բունիաթյանը:
Հանձնաժողովին վերապահված լիցենզավորման գործառույթի շրջանակում իրականացվել են նաև լիցենզիաների վերաձևակերպումներ և երկարաձգումներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն