Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Ուղերձ՝ Հայաստանին՝ ճակատագրական հանդիպումից ժամեր առաջ…

Վերլուծական

Անդրկովկասում ստեղծված անչափ խրթին իրավիճակն ու Արցախյան  ճակատում տեղի ունեցած վերջին սրացումները ստիպում են աշխարհին ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանն ու հանդես գալ նախաձեռնություններով, որոնք  բավական բազմանշանակ բովանդակություն  են կրում իրենց մեջ:

Մասնավորապես՝ հուլիսի 7-ին Երևանում արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառների բացման ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդես է եկել հայտարարություններով, որոնք լիովին տեղավորվում են վերջին շրջանում արևմտյան պաշտոնյաների կողմից պարբերաբար արվող հայտարարությունների տրամաբանության սահմաններում: Սվիտալսկին հայտարարել է, թե Հայաստանում էներգետիկ ոլորտը առաջնահերթություն է և հետագայում էլ կշարունակի առաջնային լինել Եվրոպական միության համար: «Մենք փորձում ենք խթանել Հայաստանի էներգետիկ անկախությունը: Մենք, որպես Եվրոպական միություն, ամենայն լրջությամբ ենք վերաբերվում Հայաստանի անկախությանը»,- իրեն հատուկ բազմանշանակ ոճով հայտարարել է Սվիտալսկին: Ի դեպ՝ պատահականություն է, թե ոչ, բայց Սվիտալսկին այս հայտարարությունը հնչեցրել էր Երևանի հենց Մոսկովյան փողոցում (հաշվի առնելով այն, որ դիվանագիտության մեջ նույնիսկ դիվանագետի կապած փողկապի գույնը կարող է իմաստ կրել, ենթադրելի է, որ փողոցը պատահականորեն չէր ընտրված եվրոպացի դիվանագետի կողմից):

Սրան զուգահեռ նույն օրը վերջապես Արևմուտքից երկար սպասված արձագանքն է ստացվել հուլիսչորսյան դեպքերին. արձագանքել է ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ը, դրանից առաջ էլ նոր հայտարարություն էր տարածել ԵԱՀԿ-ն: Իրենց այդ արձագանքներում կողմերը կատարել են շեշտադրումներ, որոնք ոչ միանշանակ պետք է գնահատել. հիմնականում շեշտադրել են ադրբեջանական կողմի՝ քաղաքացիական բնակչության շրջանում  տված զոհերը: Նկատենք, որ, ըստ էության, փորձել էին որպես բռնության հերթական ալիքի նախապատճառ ներկայացնել հայկական կողմին՝ անտեսելով իրականությունը:

Իսկ իրականությունն, ինչպես հայտնի է, երբևիցե ոչ ոքի չի հետաքրքրել կամ հետաքրքրել է  այնքանով, որքանով դա շահավետ է եղել: Այս դեպքում ևս, կարելի է ասել, նմանատիպ իրավիճակի ենք ականատես դառնում: Եթե վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, հնչած ուղերձները դնենք միմյանց կողք ու փորձենք ի մի բերել, ապա կգանք անխուսափելի եզրահանգման. որպես հիմնական զիջող կողմ Արևմուտքն այսօր դիտարկում է Հայաստանին, մեզանից են պահանջում անել քայլեր ընդառաջ Ադրբեջանին՝ աչք փակելով Ալիևի  լկտի պահվածքի վրա, անտեսելով արդարությունը: Իսկ պատճառը, բնականաբար, հասկանալի է. խնդիրը կրկին Ռուսաստանի մեջ թշնամի տեսնելու մեջ է, ինչի պատճառով այսօր աշխարհաքաղաքական գլխավոր բևեռների մեջ թշնամական մթնոլորտ է ձևավորվել, որ ուղղակիորեն ազդում է նաև Անդրկովկասի վրա:

Ինչ վերաբերում է Սվիտալսկու հայտարարությանն, ապա նկատենք, որ նա, ըստ էության, բաց տեքստով Հայաստանին առաջարկում է չվախենալ Մոսկվայի հակաքայլերից ու համարձակ գտնվել ԵՄ հետ հարաբերություններ կառուցելիս՝ խոստանալով լուծել դիցուք էներգետիկ դաշտում Հայաստանի ունեցած խնդիրները: Բայց հարցն էլ այն է, որ Արևմուտքի այդ առաջարկն իրականում փուչիկ է ու ոչ մի լուրջ բազա չի կարող ստեղծել մեր երկրի տնտեսության մրցունակության բարձրացման համար: Սա, եթե կուզեք, ավելի շատ սիմվոլիկ առաջարկ է, որը պետք է մեկնաբանել ոչ ուղիղ իմաստով: Իրականում Եվրոպան Հայաստանին ոչինչ չունի ասելու բացի մատ թափ տալուց կամ ասենք նույն Լեհաստանի դեսպանի շուրթերով «զենքերի երկխոսությամբ» սպառնալուց:

Կազդի՞, արդյոք, այս ամենը Պուտինի տրամադրության վրա, և կամ  որքանով ուղերձները տեղ կհասնեն, երևի թե հայտնի կդառնա Պուտին-Թրամփ հանդիպման արդյունքներն ամփոփելիս:

Խաղաղություն բոլորիս…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը
Ամենադիտված