Թանկանում են ավտոմեքենաների կայանման վճարները
Հասարակություն
«Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն ֆեյսբուքյան իր էջում տարածած հաղորդագրության մեջ ասում է.
«Տեղեկացնում ենք, որ 01.08.2017թ. սկսած՝ 1045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս Ձեր հեռախոսահամարի հաշվից կգանձվի 149 դրամ գումար, որից 100դրամ ավտոկայանատեղի վճար, 24.8 դրամ միջնորդավճար եւ 24.2 դրամ ԱԱՀ:
Ավտոկայանատեղի վճարը առանց միջնորդավճարի վճարելու համար օգտվեք վճարովի կայանատեղերին կից վճարահաշվարկային տերմինալներից»:
Իսկ մեկ օրվա համար այժմ գործող 500 դրամի փոխարեն ընկերությւոնը որոշել է գանձել 748 դրամ գումար:
Նշենք՝ այս որոշումը հարուցել է վարորդների զայրույթը, իսկ «Փարկինգ սիթի սերվիսի» ֆեյսբուքյան էջում մարդիկ իրենց զայրացական մեկնաբանություններն են թողնում։
Հավելենք նաև, որ այժմ Երևանի կարմիր գծանշված տարածներում մեքենաների կայանման մեկ ժամը արժե 100 դրամ՝ ներառյալ միջնորդավճարն ու ԱԱՀ-ն։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը