«Հրապարակ». Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» գործով փաստաբանները որոշել են դիմել Արդարադատության խորհուրդ
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Փաստաբանները միջնորդելու են, որ ԱԽ-ն վարույթ սկսի եւ գնահատական տա Տաթեւիկ Գրիգորյանի եւ Արտուշ Գաբրիելյանի վարքագծին։ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ խախտումների վերաբերյալ հիմնավորումները բավարար են։ «Ես չեմ ուզում հիմա ասել, բայց շատ կարճ ժամակահատվածում կլինի։ Այդ ամեն ինչը դեռ հում է, եթե որեւէ մեկը չլինի, ես միայնակ կդիմեմ, եթե իմ կոլեգաներն էլ միանան, շատ ավելի լավ կլինի»։
Սա, ըստ էության, ակն ընդ ական քայլ է, քանի որ նշված դատավորներն ամեն օր դատական սանկցիաներ են կիրառում փաստաբանների նկատմամբ․ դիմում են Փաստաբանների պալատ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Յուրաքանչյուր փաստաբանի վերաբերյալ արդեն 3-4 դիմում է ուղարկվել ՓՊ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը