Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Նախարարը կլուծի Հայաստանի «գլխավոր խնդիրը»…

Վերլուծական

Լևոն Ալթունյանին ՀՀ առողջապահության նախարար կարգելու՝ Կարեն Կարապետյանի որոշման պատճառները հայտնի էին դեռ սկզբից. նորանշանակ վարչապետը, որը խնդիր ուներ Կառավարության կազմը համալրելու իրեն մոտ կանգնած մարդկանցով` այն առավելագույնս իր համար վերահսկելի դարձնելու մղումից ելնելով, իր առջև դրված խնդրի լուծման համար այլ միջոց չտեսավ, քան բժշկությունից բավական տևական ժամանակ հեռացած ընկերոջը նախարար նշանակելը` երևի թե հույսով, որ ժամանակի ընթացքում Ալթունյանը կմերվի միջավայրի հետ ու կվերագտնի կյանքում յուր իսկական կոչումը:

Անցան, սակայն, ամիսներ, ու արդեն լրանում է մեկ տարին, ինչ Ալթունյանը նախարար է, և այլևս ակներև է, որ վարչապետի հույսերն այնքան էլ չեն արդարանում. այս ողջ ընթացքում Ալթունյանը չի հասցրել համակարգում այնպիսի մի բան անել, որը գոնե ինչ-որ կերպ խելքի կբերեր այն. միայն մակերեսային, ձևական նախաձեռնություններով է հասցրել հանդես գալ, որոնք, մեղմ ասած, խիստ կասկածելի բնույթ են կրում:

Հայաստանի առողջապահության ոլորտի թերությունների, այստեղ առկա կադրային լրջագույն ճգնաժամի մասին կարող է վկայել ցանկացած քաղաքացի. խնդիրը ոչ միայն օրեցօր թանկացող առողջապահությունն է, այլև, ասենք, շատ բժիշկների պրոֆեսիոնալիզմի պակասը. մինչև դանակը ոսկորին չի հասնում, մարդ չի համարձակվում բժշկի դիմել, ու եթե նույնիսկ գումարային խնդիրներ չունես էլ, ապա նորմալ մասնագետ գտնելը մի մեծ պատմություն է դառնում. ստիպված ես լինում օգտվել ԽԾԲ-ական ինստիտուտի ծառայություններից: Մի խոսքով` իրավիճակն ավելի քան ողբալի է:

Պարզվում է, սակայն, Հայաստանի առողջապահական ոլորտի գերխնդիրն ամենևին էլ, ասենք, վերը թվարկված պրոբլեմները չեն. գերխնդիրը մեկն է` բացակայող ժպիտը:

Այսպես` առաջիկայում, հատուկ Լևոն Ալթունյանի մտահղացմամբ, Հայաստանում ներդրվելու են բժշկական էթիկայի հստակ նորմեր ու այն էլ՝ ավստրիական, և այն բժիշկն, ով կհամարձակվի հիվանդին չժպտալ կամ դա անել, ասենք, ոչ սրտանց, հերն անիծելու են. այսուհետ բոլորը պարտավորված են լինելու սեփական հաճախորդներին ցուցադրել իրենց ատամնաշարը, ու թող մեկը փորձի ատամները չլվանալ…

Հիմա հարց է առաջ գալիս` ո՞ւմ են փորձում ծաղրել, իրենք իրե՞նց, թե՞ հասարակությանը: Լա՛վ, մի՞թե այս մեկ տարվա մեջ պարոն նախարարը կարողացավ նկատել միայն հայաստանյան հիվանդանոցներում աշխատող բժիշկների չեղած ժպիտն ու, իր խոսքերով ասած, տերմինալոգիայի բացակայությունը… Կներե՛ք, բայց քաղաքացին խոշոր հաշվով թքած ունի այդ կեղծ ժպիտի վրա, ու եթե մարդ դիմում է բժշկի, ապա առաջինն ակնկալում է մատչելի ու որակյալ բուժօգնություն, ազնիվ վերաբերմունք, այլ ոչ թե այստեղից-այնտեղից թխած ինչ-որ էթիկայի կանոնագիրք: Ինչի՞ն է սրանով փորձում հասնել պարոն Ալթունյանը կամ ո՞ւմ աչքերին է փորձում թոզ փչել: Մարդիկ մեռնում են` չեն դիմում բժշկի, հաշմվում են` խուսափում են բժշկի դուռը գնալուց: Այ, դրա՛ մասին է պետք մտածել, այլ ոչ թե ժպիտի. կուշտ ենք ձեր ժպիտից. մեջն ի՞նչ…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված