Խաչանովը՝ Նադալից կրած պարտության մասին
Սպորտ
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Ուիմբլդոնի երրորդ տուրում Ռաֆայել Նադալից պարտվելուց հետո խոսել է խաղի մասին:
«Չէի սպասում, որ Նադալն այդպես կմտնի խաղի մեջ: Որևէ բան փոխելու հնարավորություն չունեի: Բայց հետզհետե, յուրաքանչյուր գեյմում ու սեթում ավելի լավ էի խաղում: Երրորդում ունեցա սեթբոլ, բայց մի փոքր չբավականացրեց: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ մրցաշարը հաջող դասավորվեց: Կմասնակցեմ Բոստադի և Համբուրգի մրցաշարերին, որոնք երկուսն էլ կավի վրա են լինելու»,- թենիսիստի խոսքը մեջբերում է Championat-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը