Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Պուտինի հակակշիռն Արևմուտքին. Մոսկվան փորձում է կանխել մեծ պայթյունը…

Վերլուծական

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդունել էր Հայաստան ժամանած Շանհայի միջազգային հետազոտությունների ակադեմիայի պատվիրակությանը: Կողմերը խոսել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցերի շուրջ` առավելապես, սակայն, կենտրոնանալով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական մեգա նախագծի վրա: Վերջինս Չինաստանի կողմից առաջ քաշված աշխարհատնտեսական պրոյեկտ է, որն, ըստ էության, նպատակ ունի ընդլայնելու Չիանստանի ազդեցությունը Եվրասիա մայրցամաքում:Սրան զուգահեռ էլ ՉԺՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության ոլորտի մասնագետների պատվիրակությունն էր այցելել Հայաստան`քննարկելու պաշտպանական քաղաքականության ոլորտում կողմերի փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Այստեղ, սակայն, մեկ այլ հարց է կարևոր` այն, թե ինչն էր իրականում չինացիներին բերել մեր երկիր: Չմոռանանք, որ այժմ տարածաշրջանի համար ամենևին էլ հեշտ ժամանակներ չեն, ու,բնականաբար, անհնար է այս ամենում չտեսնել հստակ աշխարհաքաղաքական հետք:

Պուտին-Թրամփ բանակցությունները, որոնց արդյունքների մասին, բնականաբար, դեռևս վաղ է հիմնավոր կարծիք հայտնել, ըստ էության` ցույց տվեցին, որ տեսանելի ապագայում ևս գերտերությունների միջև մրցակցությունը չի մեղմվելու. գոնե Լավրովի, Թիլերսոնի ասուլիսներից ստացված տպավորությունն այդպիսին է, ու թեպետ որոշ հարցերում չպետք է բացառել կողմերի միջև կառուցողական երկխոսության հնարավորությունը, սակայն ակնհայտ է, որ երկու երկրների ազգային շահերն այսօր հիմնական առումներով հակադիր են միմյանց, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ՝ գրեթե անհնար է լինելու ներկայում կողմերի միջև ձևավորված խիստ մրցակցային հարաբերությունները վերափոխել բարիդրացիական փոխգործակցության:

Իսկ այս ամենը նշանակում է մեկ բան` Ռուսաստանին վստահելի ու հզոր դաշնակիցներ են անհրաժեշտ, երկրներ, որոնք, ինչպես ասում են, ի վիճակի կլինեն ամուր պահել Մոսկվայի թիկունքը. Չինաստանն այս իմաստով կարող է անփոխարինելի դառնալ Ռուսաստանի համար: Արևմուտքի` աշխարհում ծավալվող հեգեմոնիայի միակ ու կենսունակ հակակշիռն այսօր ռուս-չինական տանդեմն է: Ճիշտ է` ոմանք այս երկու երկրների մեջ հաճախ միմյանց մրցակիցներ են տեսնում, բայց կյանքը ցույց է տալիս, որ ընդհանուր վտանգի առկայության պարագայում նույնիսկ ամենաոխերիմ մրցակիցներն էլ բարեկամանում են, համագործակցում. այժմ հենց նման մի ժամանակաշրջան է երկու երկրների հարաբերություններում:

Այս իմաստով, նկատենք, որ Անդրկովկասում Չնաստանի ակտիվացումն ու հայ-չինական հարաբերությունները մի նոր մակարդակի բարձրացնելու՝ Չինաստանի ձգտումը լիովին տեղավորվում է վերոհիշյալ տրամաբանության մեջ: Անդրկովկասում Չինաստանի ազդեցության ավելացումը մեծապես բխում է նաև ՌԴ շահերից. Մոսկվան Անդրկովկասում իր ունեցած իշխանությունից մեծ սիրով բաժին կհատկացնի ավելի շուտ Չինաստանին, քան, ասենք, նույն ԵՄ-ին, որին ռուսները կատեգորիկ կերպով չեն վստահում: Մոսկվան փորձում է հավելյալ հակակշիռ ստեղծել ասիական աշխարհամասում Արևմուտքի առաջխաղացումը կանխելու համար, ու այդ գործը գլուխ բերելու լավագույն միջոցը Պեկինի հետ ուս ուսի հանդես գալն է:

Ռուսները շատ լավ գիտակցում են, որ առաջիկա տարիներին արցախյան հակամարտությունը լինելու է Արևմուտքի ձեռքին իրենց դեմ բանեցվող շանտաժի գլխավոր գործիքներից մեկը, հետևաբար` տարածաշրջանում անվտանգության հավելյալ երաշխիքներ ստեղծելու, հավանական մեծ պայթյունը կանխարգելելու համար Մոկսվային հզոր դաշնակից է անհրաժեշտ, մեկն, ով իր կշռով համահավասար կլինի Արևմուտքին: Հայաստան-Չինաստան հարաբերությունների խորացումն այլևս չի հակասում ՌԴ աշխարհաքաղաքական շահերին, ինչը նշանակում է, որ առաջիկայում ականատես ենք դառնալու այդ հարաբերությունների է՛լ ավելի ակտիվացմանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ արցախյան հարցին ու ճակատում տիրող իրավիճակին, ապա մեկ բան ակնհայտ է: Չնայած տարածաշրջանային մեծ պատերազմ հազիվ թե լինի, բայց խաղաղ արևագալների մասին ևս տեսանելի ապագայում պետք է մոռանալ. սահմանին այլևս երբեք հանգիստ չի լինելու, ինչը, հասկանալի է՝ պայմանավորված է աշխարհում օրեցօր սրվող ռազմաքաղաքական իրավիճակով: Սա արյունաքամ անող հակամարտություն է, որին պետք է ուղղակի պատրաստ լինել ու համբերել: Կկարողանանք դիմակայել հյուծիչ պատերազմին` կկարողանանք պահպանել պետականությունը, չենք կարողանա` կզրվենք դրանից:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված