«Բանանց»-ը նոր ֆուտբոլիստ ունի (տեսանյութ)
Սպորտ
Երևանի «Բանանց»-ը պայմանագիր է ստորագրել 29-ամյա սերբ կիսապաշտպան Օգնեն Կրասիչի հետ: Այս մասին տեղեկացնում է հայկական թիմի կայքը:
«Օգնեն Կրասիչը հարձակողական ոճի ունիվերսալ ֆուտբոլիստ է: Խաղում է թե ձախ, թե աջ եզրում, թե կենտրոնում: Փորձառու ֆուտբոլիստ է, բավական լավ հանդես է եկել Սերբիայի առաջնությունում ու ղազախական «Տոբոլ»-ում: Նա կարող է շատ մեծ օգուտ տալ իր փորձով և խաղային որակներով: Այժմ մնում է, որ նա հարմարվի թիմին»,- «Բանանց»-ի նորեկին այսպես է բնորոշել գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:
Օգնեն Կրասիչի նախորդ ակումբն էր սերբական Սուպեր լիգայի ներկայացուցիչ «Վոժդովաց»-ը: Մինչ այդ նա հանդես է եկել ուզբեկական «Նասաֆ»-ում և ղազախական «Տոբոլ»-ում: Խաղացել է նաև սերբական «Պրոլետեր Նովի Սադ»-ում և բոսնիական «Տուզիա»-ում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը