Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

2018-ի ամենահավանական սցենարը

Վերլուծական

Ներիշխանական բուրգում ընթացող պրոցեսները, չնայած թվում էր, պետք է որ այլևս այնքան էլ բուռն բնույթ չկրեին` պայմանավորված արտաքին ճակատում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներով ու, մասնավորպես, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին դեպքերով, սակայն դատելով ամենայնից` պետք է եզրակացնել, որ իրավիճակը ոչ միայն չի հանդարտվում, այլև ժամանակի հետ միայն թեժանում է:

Մասնավորապես` խոսակցությունները` կապված սոցապնախարար Արտեմ Ասատրյանի տեղակալ Աշոտ Մարգարյանի` բավական աղմկահարույց հրաժարականի հետ, ոչ միայն չեն դադարում, այլև, դատելով մամուլում հնչող տարաբնույթ մեկնաբանություններից, է՛լ ավելի են սկսում թեժանալ. շատերը տեղի ունեցածում տեսնում են ավելի շատ յուրատեսակ դավադրություն, քան ինչ-որ տեխնիկական բնույթ կրող իրադարձություն. ասում են` Մարգարյանն, ով հայտնի է որպես վարչապետ Կարեն Կարապետյանի ազդեցության տակ գտնվող մեկը, զրկվել է փոխնախարարի աթոռից բացառապես նախագահ-վարչապետ խուլ հակամարտության պատճառով, իբր ֆեյսբուքն այս հարցում խաղացել է խիստ պայմանական դեր ու ընդամենը հանդես եկել յուրատեսակ կատալիզատորի դերում:

Դավադրության տեսության կողմնակիցները, որոնց պնդումներում իրականում որոշակի տրամաբանություն չնկատել ուղղակի անհնար է, պնդում են, որ Կարապետյանի կողմից որպես Արտեմ Ասատրյանի հաջորդ դիտարկվել է հենց պաշտոնանկ արված փոխնախարարն, ու Արտեմ Ասատրյհանն էլ, զգալով իր համար վերահաս վտանգը, հասել է Մարգարյանի պաշտոնանկությանը:

2018-ը սարերի հետևում չէ. հաշված ամիսներ են մնացել մինչև հաջորդ տարվա ապրիլը: Իսկ սա նշանակում է, որ օրեցօր է՛լ ավելի է սրվում այն հարցի կարևորությունը, թե ով է, ի վերջո, լինելու հաջորդ վարչապետը: Ներկայիս կառավարության կազմում Արտեմ Ասատրյանն այն նախարարների թվին է պատկանում, ովքեր համարվում են անձամբ Սերժ Սարգսյանի ազդեցության տակ գտնվողներ: Այդ լծակները նախագահի համար չափազանց կարևոր են, քանի որ թույլ են տալիս  նրան, ինչպես ասում են, մատը պահել պուլսին ու չկորցնել գործադիրի վրա ունեցած ազդեցությունը: Կարեն Կարապետյանն էլ, խնդիր ունենալով դաշտում կայանալու, ունեցած վերահսկողությունն ընդլայնելու, փորձում է սեփական մարդկանց քանակը շատացնել նաև այն նախարարություններում, որոնք համարվում են Սարգսյանի ազդեցության տակ գտնվողներ. Մարգարյանին փոխնախարար դարձնելու ողջ իմաստը հենց բխել է վերոհիշյալ տրամաբանությունից: Իսկ այս ամենն էլ իր հերթին նշանակում է, որ առնվազը տեսականորեն Նախագահականում չէին կարող շահագրգիռ չլինել Կարապետյանի կադրի կրճատման հարցում:

Բայց տեղի ունեցածի այսօրինակ մեկնաբանությունը շատ ավելի համոզիչ է թվում հատկապես Գալուստ Սահակյանի վերջին հայտարարության ֆոնին, ուր խոսելով ապագա վարչապետի անձի շուրջ` Սահակյանը երկաթյա վստահությամբ հայտարարել է, թե հաջորդ վարչապետի ամենահավանական թեկնածուն նախագահ Սարգսյանն է: «Ամենամեծ քաղաքական թիմն ունի և պետության անկախության ամբողջական ճանապարհն անցել է Սերժ Սարգսյանը: Մեր ազգը պիտի ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պիտի ղեկավարի երկիրը: ճիշտ կլիներ, որպեսզի ՀՀ վարչապետ դառնար Սերժ Սարգսյանը: Այն, ինչի մասին ես խոսում եմ, բացարձակ ճշմարտություն է: Դեռևս չի եղել որևէ դեպք, իսկ ես քաղաքականության մեջ եմ 88-ից սկսած, հանկարծ ես ինչ-որ բան մտածեմ և դա այդպես չլինի»,- վերջակետ է դրել հարցին ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

Համաձայնե՛ք` ավելի կոնկրետ ու կտրուկ պատասխան դժվար կլիներ ակնկալել մի մարդուց, ում հետ Սարգսյանի անձնական հարաբերությունները չափազանց ջերմ են, ով վայելում է վերջինիս անվերապահ վստահությունը: Նկատենք` որքան մոտենում է 2018-ն, այնքան ՀՀԿ-ականներն ավելի ու ավելի հաստատակամորեն են սկսում խոսել Սերժ Սարգսյանի` որպես ՀՀ հաջորդ վարչապետի մասին:

Իրականում, եթե փորձենք օբյեկտիվորեն վերլուծել իրավիճակն ու գնահատել Կարապետյանի ու Սարգսյանի ունեցած շանսերն, ապա հեշտորեն կնկատենք, որ ՀՀԿ-ականներն, այնուամենայնիվ, զուտ օբյեկտիվորեն ունեն համապատասխան հիմքեր` պնդելու, որ հաջորդ վարչապետը հենց ներկայիս նախագահն է լինելու. տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական լարված մթնոլորտը, ավելի շատ պատերազմ, քան խաղաղություն հիշեցնող իրավիճակն առաջին պլան է մղում հենց Հայաստանի անվտանգության հարցը, քան ասենք  արդեն ֆանտազիա համարվող տնտեսական հնարավոր ներդրումների: Իսկ սա նշանակում է, որ առաջիկայում ամենամեծ շանսերն ունենալու է նա, ով, ինչպես ասում են, լավագույնս է տիրապետում իրավիճակին, ով, կոպիտ ասած, թեմայի մեջ է (նկատենք` առնվազն անվտանգությանը վերաբերող հարցերում այսօր Հայաստանում  Սարգսյանին փոխարինող գործնականում գոյություն չունի): Միգուցե կարող է մի փոքր բարեհունչ չհնչել, բայց առաջնագծում ստեղծված իրավիճակը բխում է հենց Նախագահի քաղաքական շահերից, որ, սակայն, հակառակ է Կարապետյանի ունեցած նպատակներին: Այնպես որ` Գալուստ Սահակյանի` օրըստորե է՛լ ավելի ինքնավստահ  դարձող հռետորաբանությունն ամենևին էլ զուրկ չէ օբյեկտիվ հիմքերից. ժամանակը Կարապետյանի օգտին չէ, որ աշխատում է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված