Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Վաստակավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանի 70-ամյակը կնշվի համերգով

Հասարակություն

Այս տարի տոնվում է Արցախի պետականկամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր,   ԼՂՀ վաստակավոր արտիստ Գևորգ Մուրադյանի ծննդյան 70-ամյակը: Այդ կապակցությամբ հուլիսի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում  տեղի կունենա դիրիժորի հոբելյանական համերգը: Ծրագիրն իրականացվում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ: Մենակատարը դաշնակահարուհի Նարե Արղամանյանն է լինելու:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դիրիժորն ասաց, որ ուրախ է հանդես գալ իրեն հարազատ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: «Համերգային ծրագրում ներառել ենք հայ մեծանուն կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, ԱռնոԲաբաջանյանի, էդգար Հովհաննիսյանի, Գրիգոր Եղիազարյանի և այլոցստեղծագործությունները: Անդրադարձել ենք նաև Ռիխարդ Վագներին, Ալեքսեյ Շոռին և այլ արտասահմանցի հզոր ստեղծագործողների»,- ասաց նա:

Մուրադյանն իր կյանքի մեծագույն ձեռքբերումն է համարում այն, որ զբաղվում է իր սիրած գործով: «Ես իմ աշխատանքի նվիրյալն եմ, ու ինձ համար հաճելի է, որ մինչ օրս պիտանի եմ երաժշտարվեստում: Պետք է ընդգծեմ, որ իմ ընտրած աշխատանքը կյանքիս իմաստն եմ համարում»,- խոստովանեց Մուրադյանը:

Գևորգ Մուրադյանն իր գործունեության ընթացքում աշխարհի տարբեր երկրներում է ելույթներ ունեցել և մեծ նշանակություն է տալիս դրանցից յուրաքանչյուրին: «Ամեներկիր ծաղկի պես է. բոլորը գումարվում են իրար և դառնում գեղեցիկ ու անուշաբույր փունջ: Սովորել եմ Վիեննայում, Ավստրիայում ու հատկապես Ավստրիան ինձ շատ հարազատ է, սակայն շրջագայել եմ Գերմանիայում, Նորվեգիայում, Հունաստանում և այդ երկրներից յուրաքանչյուրն իր հետաքրքրությունն ունի»,- նշեց դիրիժորը:

 Նա հպարտորեն արձանագրեց այն փաստը, որ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ երգչախմբի առաջին և վերջին խմբավարը: Մուրադյանը շեշտեց, որ երգչախումբը կատարել է համաշխարհային ճանաչում ունեցող երաժշտական լավագույն խմբերգային ստեղծագործույթունները, շարականները:

Մուրադյանը վստահ է, որ դիրիժորը պարտավոր է բոլոր երաժշտական ոճերում իրեն լավ զգալ, եթե անգամ ներքուստ չի ընդունում այս կան այն գործը: «Նա պետք էայդ ստեղծագործությունն ինչ-որ կերպ հարազատ դարձնի իրեն: Ես հատկապես սիրում եմ Յոհան Սեբաստիան Բախի և Լյուդվիգ վան Բեթհովենիգործերը ու միշտ ոգևորվում դրանք ներկայացնելիս»,- ասաց Մուրադյանն ու հավելեց, որ հուլիսի 9-ին կայանալիք համերգային ծրագրին անհամբերությամբ է սպասում ու բարձր տրամադրություն ունի:

 Գևորգ Մուրադյանը ծնվել է Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը:  Հետագայում իր մասնագիտական հմտությունները կատարելագործել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրայում։

1974-1990 թվականներին եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, 1991-ին նշանակվել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1995 թվականին՝ ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավար և դիրիժոր։ 2004-ից Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է։

Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ երգչախումբը նախապատրաստել է Մոցարտի, Վերդիի, Բեռլիոզի, Բրամսի, Ֆորեի ռեքվիեմները,  Հենդելի «Մեսիա» օրատորիան,  Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատը, հայ կոմպոզիտորների խմբերգային բազմաթիվ գործեր։ Ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հոգևոր երաժշտության համերգները։ Աշխատել է Սուրբ Գևորգ եկեղեցու և Էջմիածնի Մայր Տաճարի եկեղեցական երգչախմբերի հետ։ Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում (դոցենտ), եղել է օպերային ստուդիայի առաջին դիրիժորներից մեկը։ Համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կիպրոսում և այլ երկրներում:

 Գևորգ Մուրադյանը Դիրիժորների համամիութենական 5-րդ մրցույթի մրցանակակիր է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքեր
Ամենադիտված