Հայաստանի կանանց Մ18 թիմը հաղթեց Կոսովոյին և գրավեց 2-րդ հորիզոնականը
Սպորտ
Մալթայում ընթացող կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ընտրանին 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը
Այս անգամ Վահագն Հարությունյանի սաները 68:52 հաշվով առավելության հասան Կոսովոյի նկատմամբ: Հայաստանի ընտրանին ավարտեց ելույթները C դիվիզիոնում` 4 հանդիպումներում տոնելով 3 հաղթանակ:
Հայաստանի հավաքականն ապահովեց 2-րդ հորիզոնականն առաջնությունում: Առաջնության վերջին խաղում առաջատար Կիպրոսը մրցելու է Ջիբրալթարի հետ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը