Բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող ГАЗель-ն ու Opel-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
Հասարակություն
Երեկ՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 1747 Տ համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 VL 709 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից վերջինը բախման հետևանքով գլխիվայր շրջվել է:
Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը