Tesla-ի շահույթը նվազել է Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Լեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) ՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ) Ինչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. Մանրամասներ Ի՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ) Ռուսաստանը մեղմել է ԱՄՆ-ից ինկուբացիոն ձվի ներկրման սահմանափակումները «Իմ կյանքից հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց»․ Սոֆի Դևոյանի բացառիկ խոստովանությունը 

ՀՀ-ում վերջին ընտրական գործընթացներն անցել են լիակատար թափանցիկության մթնոլորտում. ԿԸՀ նախագահ

Քաղաքական

Հայաստանում 2017 թ. ընտրական գործընթացներն անցել են  լիակատար թափանցիկության մթնոլորտում: Ազգային ժողովում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունության մասին հաղորդման քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե ի՞նչ քայլեր է անում ԿԸՀ-ն ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար, ինչպես նաև պատգամավորի դիտարկմանը, թե Ազգային ժողովի 2017 թ. ընտրությունների ընթացքում ԿԸՀ-ն ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված որևէ քայլ չի արել: «Ես համաձայն չեմ, որ մենք ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված որևէ քայլ չենք անում: Շատ բան է արվում այդ ուղղությամբ: Դրա վառ ապացույցն է ընդհանուր գնահատականն ընտրական գործընթացի նկատմամբ: Ընտրական ամբողջ գործընթացում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցանկացած պարզաբանում ընդունող որոշում, քննարկում իրականացրել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Սա աշխատանքի նոր ոճ էր, որի ընթացքում մոտ երկու տասնյակ պարզաբանում պահանջող որոշումներ մանրամասն քննարկվել են: Սա ապահովել է հրապարակայնությունը: Արդյոք աշխատանք չէ՞ր, որ լիակատար թափանցիկություն ապահովվեց ընտրական ողջ գործընթացի նկատմամբ»,-նշեց Մուկուչյանը:

ՀՀ ԿԸՀ նախագահն անդրադարձավ պատգամավոր Մանե Թանդիլյանի դիտարկմանը, թե ԱԺ ընտրությունների ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը թույլ է տվել կոպիտ խախտումներ, որոնց արդյունքում ԿԸՀ-ն պետք է այդ կուսակցությանն ընտրապայքարից դուրս թողներ: «Ինչ վերաբերվում է որևէ կուսակցության ընտրական պայքարից դուրս թողնելուն, ես չէր փորձի տարբերակում դնել իշխանական և ոչ իշխանական կուսակցությունների միջև, որովհետև օրենքը պետք է միասնական կիրառում ունենա: Եթե մեկ դեպքում սա որևէ եղանակով կիրառվում է, հետևաբար մոտեցումն այս հարցում պետք է նույնական լինի: Իսկ եթե ընդհանրապես այդ ինստիտուտի հետ կապված մենք նայենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները, այստեղ հիմնական շեշտադրումները արվում էին նրա վրա, որ ընտրական գործընթացից որևէ քաղաքական ուժի դուրս թողնելը պետք է լինի ծայրահեղ միջոց, որպեսզի այն հետագայում չդառնա չարաշահման առարկա»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

Խոսելով ԱԺ ընտրությունների ժամանակ «Սաս Գրուպ» ընկերության ժողովից հայտնի ձայնագրության մասին՝ Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ դրանով իրավապահ մարմիններն են զբաղվում, իսկ ձայնագրությունը հրապարակվել է ընտրություններից հետո, ուստի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր կարող դա քննության առարկա դարձնել:

Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ նաև մանկավարժների մասնակցությամբ ձայնագրություններին: Նա նշեց, որ բոլոր այդ ձայնագրությունները մանրամասն ուսումնասիրվել են ԿԸՀ-ի կողմից, որոշ խախտումների վերաբերյալ հանձնաժողովը դիմել է իրավապահ մարմիններին, սակայն բազմաթիվ ձայնագրություններ շատ հեռու էին այն եզրակացություններին, որոնք արվում էին դրանց վերաբերյալ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Tesla-ի շահույթը նվազել է Ինչու է խնձորը համարվում ամենաօգտակար մրգերից մեկը․ առողջությանը նպաստող հիմնական հատկություններըԻնչու է ընտանի կենդանի պահելը կարևոր․ դրական ազդեցությունը ընտանիքի և մարդու կյանքի վրաՉինաստանն ու Ռուսաստանը ռազմական աջակցություն չեն ցուցաբերում Իրանին․ ԹրամփԹուրք օդաչուները կվերապատրաստվեն Մեծ ԲրիտանիայումԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են առևտրային բանակցություններըՀԱՊԿ-ում քննարկվել են սահմանային անվտանգության և հակաահաբեկչական համագործակցության հարցերըՀամաշխարհային բանկը կարևորել է ներդրումների աճը զարգացող տնտեսություններումԿանադան ներդրումներ է կատարում արհեստական բանականության զարգացման ոլորտումԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչՄԱԿ-ը կոչ է անում ուժեղացնել երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքինՈստիկանները բացահայտել են թմրամիջոցի ապօրինի պահման հերթական դեպքըԵՄ-ն շարունակում է աջակցությունը ՈւկրաինայինՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում ընդլայնել մշակութային ժառանգության պահպանության ծրագրերըՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելԵրգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Եվրոպայում ուժեղ շոգի ֆոնին խստացվում են առողջապահական միջոցառումներըԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելԵթե Ռուսաստանը կրկին դառնա ԽՍՀՄ, ԱՄՆ-ը ստիպված կլինի դիմակայել նաև Չինաստանին. ԶելենսկիԳագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան շարունակում է մնալ ԵՄ-ին անդամակցելու ուղու վրաՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը թռիչք է կատարել Սև ծովի վրայով Ռուսաստանի սահմանի երկայնքովԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի առաջարկներին Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալՊեսկով. Թրամփը անկեղծ է Ուկրաինայում հակամարտության լուծումներ գտնելու իր ցանկության մեջ«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԻսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է լայնածավալ գործողության Արևմտյան ափինՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ)Իրաքը հերքել է ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղղված հրադադարի մասին հաղորդագրությունըԴավիթ Խուդաթյանը պաշտոնական այցով կմեկնի ԻրանԻնչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. ՄանրամասներԱվստրալիան խստացնում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցառումներըԻ՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ)Ռուսաստանը մեղմել է ԱՄՆ-ից ինկուբացիոն ձվի ներկրման սահմանափակումները «Իմ կյանքից հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց»․ Սոֆի Դևոյանի բացառիկ խոստովանությունը Իրանը զենք չի ստանում Ռուսաստանից կամ Չինաստանից. Թրամփ Երկկողմ կրթական համագործակցությունը՝ Հայաստանի և Պարագվայի քննարկումների առանցքումԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածում1 մլրդ դրամ գրավ Դավիթ Ղազինյանի համար.Լավրովը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ին (տեսանյութ)Կենտրոնական փողոցներ մեքենաների մուտքը մինչեւ տարեվերջ կսահմանափակվի (տեսանյութ)Նեթանյահուն հրամայել է քանդել Արևմտյան ափին տղամարդուն սպանած իսրայելցու տունըՊրոռուսականությունն էլ թող քրեականացվի. Լևոն Զուրաբյան (տեսանյութ) Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեցՍահմանադրական հանրաքվե չեն կարող անել Ալիևի բերած Սահմանադրությամբ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Նաբիուլինան անդրադարձել է նավթի գների կանխատեսմանը
Ամենադիտված