Ավելի շատ տեսնում եմ ընդդիմադիր երևալու մրցավազք. Շարմազանով
Քաղաքական
«ԿԸՀ-ն լուրջ բարեփոխումներ է իրականացրել: Հանձնաժողովը, ըստ իս, ապահովել է լիակատար թափանցիկություն, չի եղել մի դիմում, որին չարձագանքի: Յուրաքանչյուր գործընթացի վերաբերյալ գնահատական են տալիս»,- այս մասին այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի գործունեության վերաբերյալ:
Նրա խոսքով՝ միջազգային դիտորդական առաքելությունների եզրակացության համաձայն՝ ընտրությունները լավ էին կազմակերպված և եղել են ժողովրդավարական:
Շարմազանովն ընդգծեց, որ այսօր ավելի շատ տեսնում է ընդդիմադիր երևալու մրցավազք. «Այստեղ խոսում են խայտառակ ընտրախախտումների մասին: Ապրիլից հետո ես նման բան չեմ լսել ո՛չ ԵԼՔ-ից, ո՛չ «Ծառուկյան» դաշինքից:
Եթե ասում եք, թե Հանրապետականը հանցագործ է և այլն, ուրեմն հարկավոր է կոռեկտություն ունենալ գործընկերների նկատմամբ: Մենք մեզ երբեք թույլ չենք տվել նման բան անել»:
«Դիմացինի վրա ցեխ շպրտելով՝ ձեր սեփական քաղաքական կշիռն ամենևին չի ավելանում»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը