Հոգեկան խանգարումներով երեխաները՝ առողջների հետ, նույն դասարանում
Բլոգոսֆերա
Լյուսի Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պետությունը որոշել ա, որ բոլոր հոգեբանական խնդիրներով ու հոգեկան խանգարումներով երեխաները պետք ա ուսուցում ստանան դպրոցներում։ Հոգեբանական խնդրով երեխաների հարցը՝ հըլը-մըլը, կարող ա էշը ցեխից հանեն։ Չնայած՝ ներառական կրթությունը խիստ չկայացած եմ համարում ՀՀ-ում։
Բայց հոգեկան խանգարումներով երեխաների՞նը՝ պարտադիր ու դպրոցներու՞մ, տարատեսակ փսիխոզներով, շիզոֆրոնիայի աստիճաններով և այլն։ Հետաքրքիր ա՝ էդ նախագիծ առաջարկողը երբևէ ռեալում փսիխոզով երեխա տեսե՞լ ա, 6-7 ժամ անցկացրե՞լ ա հետը։
Ողջ ՀՀ տարածքում գոյություն չունի մանկական հոգեբուժարան, ստացիոնար բուժման մանկական հոգեբուժական բաժին։ Գոյություն չունեն մանկական հոգեբույժներ։ Այս ֆոնին, փաստորեն, հոգեկան խանգարումներով երեխաները հույժ կարիք ունեն ուսուցման և այն էլ՝ հանրային դպրոցներում՝ առողջ երեխաների կողքին։ Ինչը տանջանք ա լինելու թե՛ առողջ, թե՛ խանգարումով երեխաների համար, թե՛ երկուսի ծնողների, թե՛ մանկավարժների ու հոգեբանների համար։
Պետությունն ամեն նման երեխայի համար դպրոցի տնօրենին տալու ա կարծեմ 500.000 դրամ։ Հըլը բերանով ասեք։ Էն դեպքում, որ էդ բոլոր գումարներով կարելի էր մանկական հոգեբուժական բաժանմունքներ ստեղծել այսպիսի երեխաների համար։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ սա ոչ թե ապրելու, այլ քռքաշ գոյատևելու, մի կերպ դիմանալու, անելանելի, հակաուտոպիստական երկիր ա»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը