Քրդստանի հայաբնակ գյուղերում հայոց լեզու կդասավանդվի
Բլոգոսֆերա
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պատիվ ունեմ հայտնելու, որ Հայի ապագայով մտահոգ, հայերնասեր Հայորդիներով սկսել ենք Քրդստանի հայաբնակ գյուղերում հայերեն դասավանդելու համար ուսուցիչներ գործուղելու նախապատրաստական աշխատանքների գործընթացի մասին: Ուսուցիչները ինքնակամ ցանկություն են հայտնել մեկնել այդ հայաբնակ գյուղեր, որպեսզի Քրդստան պետության կողմից տրված հնարավորությունից օգտվեն, այն է, հայկական դպրոցներում դասավանդել Հայոց լեզու, ինչպես նաև լրացուցիչ խմբակներով Հայոց լեզու դասավանդել ոչ միայն դպրոցականներին: Հուսով եմ՝ մեր այս գործը կմեծանա և մի օր այլևս չենք ասի հայկական քրդախոս գյուղեր կամ բնակավայրեր, այլ կասեքն հայկական հայախոս գյուղեր և բնակավայրեր: Ուսուցիչների ճանապարհածախսը կհոգան բարերարները, իսկ կեցության հարցը կլուծվի տեղում այնտեղ ապրող մտահոգ հայերի աջակցությամբ...
Ասել եմ չէ՞ , ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ...


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը