Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել 

Որևէ խոչընդոտ չկար նրան մանկապարտեզի տնօրենի պաշտոնում վերանշանակելու համար. Ալավերդու քաղաքապետ

Հասարակություն

2017թ.-ի փետրվարի 14-ին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնի էր դարձել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզից 4-ամյա երեխա էր փախել, հայտնվել Դեբեդ գետում և խեղդամահ եղել: Փոքրիկի մահից հետո մանկապարտեզի դաստիարակն ու մանկապարտեզի տնօրենը՝ Ռոզա Ավետյանն, ազատվեցին աշխատանքից:

Դժբախտ  դեպքից հետո մանկապարտեզի գործունեությունը դադարեցվեց, իսկ Ալավերդու քաղաքապետարանից էլ տեղեկացրին, որ մանկապարտեզը չի գործի այնքան ժամանակ, մինչև նոր տնօրեն ու դաստիարակ նշանակվեն: 

Սակայն հոկտեմբերի 5-ին, Ալավերդու քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամների միաձայն կողմ որոշումով՝ այս մանկապարտեզի տնօրենի պաշտոնում վերանշանակվեց նախկին տնօրենը՝ Ռոզա Ավետյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ալավերդու համայնքապետ Կարեն Փարեմուզյանը նշեց՝ Ռոզա Ավետյանի վերանշանակման հարցում որևէ խնդիր չի տեսնում.

«Դժբախտություն է եղել, բոլորի հետ էլ կարող  է պատահել: Այդ մասով քրեական գործը հարուցվել, ավարտվել է: Այնպես որ, որևէ խոչընդոտ չկար նրան մանկապարտեզի տնօրենի պաշտոնում վերանշանակելու համար»: 

Դիտարկմանը՝ Ալավերդիում դժգոհություն չկա՞ Ռոզա Ավետյանի՝ մանկապարտեզի տնօրենի պաշտոնում վերանշանակվելու վերաբերյալ, համայնքապետը պատասխանեց. «Չկա՛ որևէ դժգոհություն, չկա՛ ատելության մթնոլորտ: Ալավերդիում բոլորը հաշտ և համերաշխ են: Քրեական գործը կա, վերջնական վճիռը կա, այնպես որ՝ այդ հարցում որևէ խնդիր չկա և ոչ ոք ապահովագրված չէ դժբախտությունից»,- խոսքը եզրափակեց Փարեմուզյանը:

Հիշեցնենք, որ այս դեպքով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և մեղադրանք էր  առաջադրվել մանկապարտեզի դաստիարակչուհուն: Նախնական տվյալներով՝ դաստիարակչուհին, հաստատությունում իրեն վստահված երեխայի կյանքի անվտանգության ապահովման համար կրելով անձնական պատասխանատվություն, ցուցաբերել է անգործություն և անփութություն, անուշադրության է մատնել իր հոգածությանը հանձնված մանկահասակ երեխային, ինչի արդյունքում վերջինս դուրս է եկել նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքից։ Նույն օրը նրա դին հայտնաբերվել է նշված հաստատությանը կից հոսող Դեբեդ գետի ափին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում` ոտքերով դեպի ափամերձ հատվածը:

Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ չկան, նրա նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ նա ընդունել է առաջադրված մեղադրանքը, տվել խոստովանական ցուցմունքներ, զղջացել կատարած հանցանքի համար և միջնորդել կիրառել դատաքննության արագացված կարգ, տուժողը նրանից բողոք, պահանջ չի ներկայացրել:

Դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է՝ առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու, և նպատակահարմար է գտել նրա նկատմամբ կիրառել ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել ենՓաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնիԲելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»
Ամենադիտված