Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ինչո՞ւ է գրավադրվել ՀԷՑ-ը

Վերլուծական
HSBC Բանկը Հայաստանում տրամադրել է իր գործունեության ընթացքում ամենախոշոր վարկային միջոցներից մեկը ((55 մլն եվրո)՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲ ընկերությանը: Գործարքը ՀԷՑ-ի՝ ավելի ծավալուն ներդրումային սխեմայի մաս է կազմում՝ ուղղված ՀԷՑ-ի ֆինանսական կայունությունն ապահովելուն՝ երկարաժամկետ հեռանկարում: Ամիսներ առաջ եկած նորությունն էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իր բաժնեմասերի մոտ 70 տոկոսը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում ու Ասիական բանկում գրավադրելու և 80 մլն դոլար վարկ ստանալու մասին էր: Այս հարցը նույնպես բավականին ցավոտ խնդիր է մեր տնտեսության ու հասարակության համար, քանի որ ՀԷՑ-ն առանց այդ՝ ունի մոտ 100 մլն դոլարի վարկերի և փոխառությունների պարտավորություն, իսկ ևս 80 մլն դոլարն արդեն լուրջ պարտքային բեռ է դառնալու այդ ընկերության վրա: Խնդիրն այն է, որ այդ ընկերությունը և ընդհանրապես, հանրային ծառայության ոլորտի ցանկացած ընկերության վերցրած վարկը ժամանակի ընթացքում մարվելու է նրանց բաժանորդների՝ տվյալ դեպքում՝ էլեկտրաէներգիա սպառող մեր բնակիչների ու տնտեսվարող սուբյեկտների գրպանից: Եվ ցանկացած նման խոշոր վարկ վերցնելուց հետո այդ ընկերությունները դիմում են սակագնային մարմնի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին այդ գումարը սակագնի մեջ ներառելու, այսինքն՝ տվյալ ծառայության կամ ապրանքի մատակարարման սակագինը բարձրացնելու համար:
 
Չմոռանանք, որ ՀԷՑ-ը տարիներ առաջ 40 մլն եվրոյի վարկ է վերցրել իր նախկին սեփականատեր հանդիսացող ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունից: Ընդ որում, այդ վարկը տրվել է չափազանց բարձր տոկոսադրույքով՝ 10 տոկոս, և այն մարելը բավականին թանկ է նստում ՀԷՑ-ի այսօրվա սեփականատեր «Տաշիր Գրուպ»-ի վրա: ՀԷՑ-ը նախորդ երկու տարիներին ունեցել է 20 միլիարդ դրամի շահույթ այն դեպքում, երբ այդ ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է: Իսկ վարկի համար 10 տոկոսը շատ բարձր դրույքաչափ է նման բարձր շահութաբերություն ունեցող ընկերության համար: Եթե միջազգային այդ դոնոր կազմակերպություններից վերցվելիք անհամեմատ ավելի ցածր տոկոսադրույքով վարկերը կմարեն ռուսական թանկ վարկը՝ դա անգամ հաջողված գործարք կարելի է համարել: Հիմնական վտանգն այստեղ ՀԷՑ-ի բաժնետոմսերի՝ վարկատուներին անցնելու հնարավորությունն է. չմոռանանք, որ դրանք ռազմավարական նշանակության օբյեկտներ են: Արդյո՞ք պետությունն ունի անհրաժեշտ գործիքակազմ՝ այդ ռազմավարական օբյեկտների կառավարումն անհրաժեշտության դեպքում իր ձեռքում պահելու համար: Եթե ՀԷՑ-ն այս վարկերի ներգրավմամբ տեխնոլոգիական կորուստները հասցնի 8%-ի, դա անելու է ավելի շատ շահույթ ակնկալելով, այսինքն՝ այս վարկը չի կարող ազդել էլեկտրաէներգիայի թանկացման վրա: Բայց 2018-ին, երբ «Գազպրոմը» հանձնաժողովին հայտ կներկայացնի սակագնի վերանայման համար, նրանից հետո կդիմի նաեւ ՀԷՑ-ը, եւ այդ ժամանակ էլ պետք է ակնկալել նոր ցնցումներ էներգետիկ շուկայում:
 
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված