Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 

Անվտանգության ժողովրդավարական բաղադրիչը տարածաշրջանում

Գիտություն և Մշակույթ

«Հետխորհրդային տարածքում ժողովրդավարացման և անվտանգության խնդիրները շարունակում եմ մնալ խիստ օրակարգային: Քառորդ դարի փորձը ցույց է տալիս, որ ոչ բոլոր հետխորհրդային պետություններին է հաջողվել կառուցել ժողովրդավարական համակարգ և լուծել անվտանգության խնդիրները: Օրինակ՝ ԵՄ անդամ դարձած բալթյան երկրներում ժողովրդավարական առաջընթացը բավականին շոշափելի է: ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրած պետություններում ևս որոշակի դրական տեղաշարժեր ժողովրդավարացման առումով նկատվում են՝ չնայած առկա անվտանգության խնդիրներին»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն՝ անդրադառնալով հատկապես ԵԱՏՄ անդամ և դեռևս որևէ կառույցի չինտեգրված պետություններում ժողովրդավարության ցուցանիշներին, որոնք, ըստ քաղաքագետի, անկում են ապրում:

Վերջինիս դիտարկմամբ՝  նկատվում են ավտորիտարիզմի ամրապնդման միտումներ, հատկապես՝ բազմական (plural) հասարակական կառուցվածք ունեցող երկրներում, որտեղ էթնոկրատիկ ռեժիմների խորացման հեռանկարը կարող է լուրջ սպառնալիքներ ստեղծել տարածաշրջանային անվտանգության համար. «Այս ամենը միևնույն ժամանակ նշանակում է, որ ժողովրդավարության այն մոդելները, որ որդեգրել են այս երկրները, չեն կարողանում արդարացնել նախնական սպասելիքները: Իսկ վերջին շրջանում, որոշ հետխորհրդային երկրներում էթնոկրատական պրակտիկան դառնում է առավել ակնհայտ»:

Խոսելով ժողովրդավարության անցման փուլում առկա խնդիրների մասին՝ քաղաքագետը նշեց, որ ՀՀ գիտությունների ակադեմիայում ձևավորվել է մի հետազոտական խումբ, որը զբաղվում է այդ խնդիրների հետազոտությամբ և հիմնվելով համաշխարհային փորձի վրա՝ վերամշակում է ժողովրդավարացման մի մոդել, որտեղ հաշվի են առնվում նաև հետխորհրդային երկրների տեղական առանձնահատկությունները: «Խոսքը կոնսոցիատիվ ժողովրդավարության մոդելի ադապտացման մասին է, որը հաջողությամբ կիրառվում է եվրոպական (և ոչ միայն) որոշ բազմական պետություններում և վերջերս առիթ ունեցա մեր հետազոտական խմբի մշակումները և հետազոտական արդյունքները ներկայացնել Լեհաստանում Եվրահանձնաժողովի աջակցությամբ կազմակերպված՝ Արևելյան Եվրոպայի նախաձեռնությունների կոնգրեսում, որին մասնակցում էին հասարակական, քաղաքական գործիչներ և գիտնականներ գրեթե ամբողջ Եվրոպայից և հետխորհրդային երկրներից»:

Անդրադառնալով հարցին՝ որքանո՞վ էին տեղյակ եվրոպացի մասնագետներն իրենց առաջարկած այս մոդելին, Էմիլ Օրդուխանյանը նշեց, որ հետխորհրդային  որոշ պետությունների ներկայացուցիչների համար կոնսոցիատիվ մոդելը նորույթ էր, և շատերը դրա մասին կա՛մ չէին լսել, կա՛մ ունեին մակերեսային պատկերացում: «Իհարկե, կոնսոցիատիվ մոդելը հետաքրքրական էր նրանց համար, բայց որոշ դեպքերում, քննարկումների ժամանակ, այս մոդելի առավելությունները փոքր-ինչ վերապահումներով էին ընդունվում՝ հասկանալի է քաղաքական պատճառներից ելնելով, քանի որ կոնսոցիատիվ մոդելը, որը հիմնվում է տարբեր հասարակական սեգմենտների՝ լեզվական, կրոնական, մշակութային լայն ինքնավարության և ներկայացուցչական համամասնության վրա, ինչպես նաև օժտում է նրանց փոխադարձ վետոյի իրավունքով, ենթադրում է պետական կառուցվածքի դաշնային ձև, ինչը ռիսկային էին համարում, օրինակ՝ Ուկրաինայի, Ադրբեջանի կամ Վրաստանի ներկայացուցիչները: Սակայն կուզենայի ընդգծել, որ կոնսոցիատիվ մոդելը խիստ դրականորեն ընդունվեց կոնգրեսի եվրոպացի, հատկապես գերմանացի մասնակիցների կողմից, ովքեր լրջորեն հետաքրքրվում էին դրա կիրառման հնարավորությամբ»,-ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ սա պայմանավորված է նաև եվրոպացիների՝ տվյալ մոդելին քաջածանոթ լինելու և այն որոշ եվրոպական երկրներում՝ Բելգիա, Նիդեռլանդներ, Ավստրիա և այլն, գործնականում կիրառելու փորձով:

Ըստ քաղքաքագետի՝ եվրոպացի մասնագետների հետ իրականացված այս հետազոտական աշխատանքից հետո իրենց համար այս փորձի փոխանակումը բավականին արժեքավոր է, և իրենք կրկին համոզվեցին, որ այս ուղղությամբ Հայաստանի գիտատեսական աշխատանքները պետք է շարունակել: «Մենք համոզված ենք, որ հետխորհրդային երկրներում ժողովրդավարությունը պետք է չունենա այլընտրանք, հակառակ դեպքում՝ ավտորիտար և էթնոկրատական վարչակարգերի և անվտանգության հետ կապված խնդիրները էլ ավելի կխորանան՝ սպառնալիք դառնալով տարածաշրջանային խաղաղությանը: Վստահաբար կարելի է նշել, որ մեր եվրոպացի գործընկերները պատրաստակամ են մեզ աջակցել մեր հետազոտական աշխատանքներում՝ իրենց տեսական և գործնական փորձով: Մենք վստահ ենք, որ կոնսոցիատիվ մոդելի ներդրման համար անհրաժեշտ է հետխորհրդային բազմական պետություններում խթանել մասնակցային մշակույթը»:

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ
Ամենադիտված