Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Ավստրիայից
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2019-ի ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալել էր Ավստրիային (0։5)։ Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին երկու թիմերը տիրում էին խաղային իրավիճակին։ Հայաստանի հավաքականի կազմում աչքի ընկավ թիմի դարպասապահ Հենրի Ավագյանը, ով մի քանի անգամ փրկեց ընտրանուն վերահաս գոլից։
Երկրորդ կեսի մեկնարկին Ավստրիան առաջ անցավ հաշվի մեջ։ Անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Մարկո Կվասինան։ Ավստրիան րոպեներ անց նաև խփեց երկրորդ գոլը։ Աչքի ընկավ Խավեր Շլագերը։ Խաղի 75-րդ րոպեին նույն Շլագերը դարձավ նաև դուբլի հեղինակ՝ 0։3։ Հյուրերը շարունակեցին տիրել խաղային իրավիճակին և խփեցին նաև 4-րդ և 5-րդ գոլերը։ Այս անգամ էլ գոլերը խփեցին Յակուպովիչը (0։4) և Կվասինը (0։5)։
Երիտասարդական թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի՝ Երևանում հյուրընկալելով Ռուսաստանի հավաքականին։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին