Պետք է 7 գոլ խփեինք. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Ուոթֆորդ»-ի նկատմամբ 4:2 հաշվով հաղթանակը:
«Պետք է 7 գոլ խփեինք: Հարձակման գծում վտանգավոր էինք գործում ամբողջ 90 րոպեների ընթացքում: Հնարավորություն ունեինք առաջին խաղակեսում ավելի շատ գոլ խփելու և վերջանականապես սպանելու խաղը: Բայց կորցրինք կենտրոնացվածությունը և թույլ տվեցինք մրցակցին՝ վերադառնալ խաղ: Վերջնամասում ստիպված եղանք մի քանի տհաճ պահ ապրել:
Երկրորդ խաղակեսում պետք է հաղթեինք 5: 0 կամ 6:0 հաշվով: Ունեինք շատ պահեր, բայց չօգտագործեցինք դրանք: Հետո ոչնչից 11 մետրանոց հարված նշանակվեց մեր դարպասին, ինչից հետո այլ խաղ ընթացավ: Բարեբախտաբար, Լինգարդը կոտրեց ինտրիգը»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է մանչեսթերյան թիմի կայքը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան