«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նեյմանյա Մատիչը վնասվածք է ստացել Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Ուոթֆորդ»-ի դեմ խաղում:
Այս մասին հայտնել է մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:
«Մատիչը վնասվածք է ստացել և ես չգիտեմ դրա լրջությունը: Նեմանյան փոփոխություն խնդրեց, իսկ ինքը երբեք դա չէր անի, եթե լուրջ պատճառ չլիներ: Նա խնդիր ունի մկանների հետ»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Մատիչը մասնակցել է 14 խաղի և կատարել է մեկ գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան