Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ 

«Ելք»-ում ելքի փնտրտուքի մեջ են...

Վերլուծական
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն տրվեց ԵԼՔ խմբակցության՝ Հայաստանի մասով ԵԱՏՄ պայմանագիրը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծին: Այն չի ներառվի ԱԺ լիագումար նիստի օրակարգում: Նախագծին կողմ քվեարկեցին միայն հանձնաժողովի անդամներից՝ Արարատ Զուրաբյանն ու Արտակ Զեյնալյանը
 
ԵԼՔ դաշինքի այս նախաձեռնության վերաբերյալ տեսակետներն ու գնահատականները տարբեր էին: Դաշինքն ասում է, որ այդպիսով հանրային լայն դիսկուրս է ծավալվել: Միեւնույն ժամանակ, այդ նախաձեռնությունը բնականաբար դատապարտված էր տապալման մեծամասնության կողմից, եւ շատերը դրա մեջ տեսնում էին իշխանության «ականջները»՝ իբր ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման հարցում Մոսկվային ինչ-որ բան հասկացնելու համար: Միևնույն ժամանակ, պետք է նշենք, որ Հայաստանում այս պահին չկա միանշանակ պրո-ռուսական քաղաքական ուժ: Հանրապետական կուսակցությանը այդպիսին չես անվանի, ՀՀԿ-ն իշխանություն է, իսկ իշխանությունը, ինչպես գիտենք, առաջնորդվում է իրավիճակի թելադրանքով, այսօր Հանրապետական կուսակցության համար քաղաքական առումով նպատակահարմար է պահել ռուսական վեկտորը և նրանք դա անում են: Այս տեսանկյունից՝ դժվար էր ԱԺ-ում ծավալվող քննարկումներից այլ ելք ակնկալել: ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն նույնպես իր արտաքին քաղաքական ուղղվածությունը որոշում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Գաղտնիք չէ, որ այս պահին ՀՅԴ-ն առաջնորդվելու է այն նույն ուղեգծով, որով որ առաջնորդվում է Հանրապետական կուսակցությունը: ԱԺ-ում հանգրվանած «Ծառուկյան» դաշինքը չունի հստակ ընդգծված արտաքին քաղաքական դիրքորոշում: Միակ վառ ընդգծված արևմտամետ քաղաքական ուժը ԱԺ-ում՝ ԵԼՔ-ն է: Այս առումով, ԵԼՔ-ն ամբողջովին կատարել է իր վրա դրված պարտականությունը: ԱԺ-ում հայտնված այն կուսակցությունները, որոնք քիչ ռեսուրսներ ունեն, ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս աղմկոտ նախաձեռնություններով, որոնք օրենսդիր մարմնում բուռն կերպով կքննարկվեն: ԵԼՔ-ի վերջին գործողությունները ամբողջովին տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Փաստը մնում է այն, որ Ազգային ժողովը, իշխանությունը ԵԼՔ-ի նախաձեռնության «շնորհիվ» եւս մեկ անգամ հավատարմության երդում տվեց Մոսկվային, ԵԱՏՄ-ն եւս մեկ անգամ «լեգիտիմացավ» արդեն նոր խորհրդարանում: Իսկ քաղաքականությունը, ինչպես ասում էր մի կարկառուն գործիչ, փաստն է: Ըստ ամենայնի, Բրյուսելում ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո եւս մեկ անգամ Մոսկվային հավատարմության երդում տալու անհրաժեշտություն է առաջացել: Ակնհայտ է, որ ԵԼՔ-ի ուզածը դա չէ, սակայն այս նախաձեռնությամբ նրանք կամա թե ակամա՝ ջուր են լցնելու ՀՀԿ-ի և անձամբ Սերժ Սարգսյանի ջրաղացին, վերջինիս հնարավորություն տալով Մոսկվային ապացուցել իր լոյալությունը և անփոխարինելությունը: Դժվար է պատկերացնել, որ ԵԼՔ-ը չէր կանխատեսել իրերի նման ընթացքը: Ստացվում է՝ ԵԼՔ-ը նպատակ ունի ոչ թե «փրկել» Հայաստանը ԵԱՏՄ ճիրաններից, այլ շահել Արևմուտքի համակրանքը և դրա դիմաց բազում «վիտամիններ» պահանջել: Առավելագույնը, ինչ ԵԼՔ-ն այսօր ընդունակ է իրագործել, փողոցների անուններ փոխելն է, մարիխուանան օրինականացնելու մասին առաջարկ հնչեցնելը և նմանօրինակ մանր-մունր հարցերն են:
 
Անշուշտ, ԵՄ հետ հարաբերությունները կզարգանան անգամ առանց ԵԼՔ-ի հորդոր-պահանջների, դա օբյեկտիվ իրականության պահանջն է, սակայն այս հարաբերությունների համատեքստում՝ իշխող քաղաքական ուժի կողմից չի արվի այնպիսի քայլ, որը կհակասի Մոսկվայի շահերին: ԵԼՔ-ի նախաձեռնությունն ավելի քան ձեռնտու է Սերժ Սարգսյանին, դրանով նա ցույց է տալիս, որ եթե 2018-ին ընադառաջ նա չստանա Ռուսաստանի քաղաքական և բարոյական աջակցությունը, ապա որևէ երաշխիք չկա, որ Հայաստանը 360 աստիճանով կփոխի իր արտաքին քաղաքական կողմնորոշումը: Եթե նման նախաձեռնությունը լիներ 2013-ին, ապա պատկերը թերևս լիներ այլ՝ մասնավորապես ԵԱՏՄ անդամ դառնալու մասով: Բանն այն է, որ այդ ժամանակ կար նվազագույնը երկու ընդդիմադիր բևեռ, ինչպես այդ բևեռը փոշիացավ՝ բոլորս հիշում ենք: Եթե այսօր սուղ ռեսուրսների տիրապետող ընդդիմությունը իրապես ցանկանում է փոփոխությունների հասնել՝ պետք է մոբիլիզացվի՝ նոր իրավիճակում գործելու համար, քանի որ հեռանկարային չէ այս պայմաններում գործել այն տրամաբանությամբ, որ էֆեկտիվության ավելի մեծ էր 2013-ին: Եթե այդ մոբիլիզացիան և նոր քաղաքական իրադրությանն ադապտացիան ուշանում է կամ թերի է, ապա ցանկացած նման նախաձեռնություն ընդամենը փոշիացնում է առանց այդ էլ սուղ քաղաքական ռեսուրսները:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը
Ամենադիտված