Ավագանին մերժեց Կասյան փողոցը Վազգեն Վեհափառի անվամբ անվանափոխելու առաջարկը
Հայաստան
Երեւանի ավագանին նոյեմբերի 29-ին հրավիրված նիստում 11 կողմ, 39 դեմ և 1 ձեռնպահ ձայնով չընդունեց Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Ա Վեհափառի անվամբ։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ այստեղ կարեւոր է ունենալ նաեւ Էջմիածնի դիրքորոշումը: «Մենք միանշանակ կողմ ենք Վազգեն Վեհափառի անվամբ փողոց ունենալ Երևան քաղաքում, բայց ավելի լավ վայրում»,-ասաց Երեւանի քաղաքապետարանը:
Երեւանի ավագանու հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 26-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն