Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանում «Հայաստան» խորագրով ցուցահանդես կբացվի
Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանում 2018թ-ի սեպտեմբերի 21-ին կբացվի «Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև 2019թ-ի հունվարի 13-ը:
Ինչպես հաղորդում է ԼՈՒՐԵՐ.com-ը, ցուցահանդեսում ներկայացված կլինեն Բոստոնի Ամերիկայի հայկական թանգարանի մի շարք ցուցանմուշներ, այդ թվում՝ նկարազարդ ձեռագրեր:
Ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշները կներկայացնեն Հայաստանի քրիստոնեացման գործընթացը, ինչպես նաև հայկական արվեստի զարգացումը միջնադարում և դրա տարածումն աշխարհում: Այս թեմաներին առնչվող քննարկումները թանգարանում կվարի դոկտոր Հելեն Էվանսը:
Ցուցահանդեսում ներկայացված կլինեն նաև լուսանկարիչ Հրայր Խաչերերյանի խաչքարների լուսանկարների շարքը, որոնց վերաբերյալ գիրքը լուսանկարիչը կներկայացնի Մետրոպոլիտանում: Ցուցահանդեսի պաշտոնական լուսանկարիչը ևս կլինի Հրայր Խաչերերյանը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը