Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը կկայանա Լոնդոնում
Սպորտ
Շախմատի աշխարհի չեմպիոնի 2018 թվականի մրցախաղը կկայանա նոյեմբերի 9-28-ը՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում:
Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը կմրցի հավակնորդների մրցաշարի հաղթողի հետ:
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բոլոր մասնակիցները հայտնի են: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Լևոն Արոնյանը, Շախրիար Մամեդյարովը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը և Սերգեյ Կարյակինը:
Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի մարտի 10-28-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան