Բազմազավակ ընտանիքներն առանց տոկոսների բիզնես վարկեր են պահանջում
Հասարակություն
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Կառավարության հերթական նիստի օրը, բազմազավակ ընտանիքները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ անել:
Ակցիայի մասնակից Խաչատուր Մառոզյանը նշեց, որ իրենք մասնակցել են օրենքի նախագծի առաջին քննարկմանը և ներկայացրել են առաջրակություններ, որոնք ուղղված են ընտանիքի ամրապնդմանը և բազմազավակության խթանմանը. «Մասնակիցների և փոխնախարարի կողմից հավանության արժանացավ, բայց դրանից հետո հետադարձ կապ չկարողացանք ապահովել, որպեսզի հասկանանք՝ փոփոխություններ կատարվեցին, թե՝ ոչ: Մեր հարցին ի պատասխան ասացին, որ օրենքն արդեն վարչապետի սեղանին է և իրենք ոչինչ անել չեն կարող»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այժմ դիմել են վարչապետին՝ հասկանալու համար իրենց առաջարկությունների հիման վրա փոփոխություններ կատարվել են, թե ոչ, սակայն միչև հիմա որևէ արձագանք չեն ստացել:
«Մենք առաջարկում ենք բազմազավակ ընտանիքներին տալ բիզնես վարկեր շատ ցածր տոկոսով կամ առանց տոկոսի: Այն մեծ հնարավորություններ կտա բազմազավակ ընտանիքներին: Մենք ցանկանում ենք նաև, որ 10-ից ավելի երեխաներ ունեցող ընտանիքների զավակները բանակում ծառայեն գումարով, նաև բնակարան տրամադրվի բազմազավակ ընտանիքներին»,- նշեց նա:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը