«Հայ անտառ»-ի կարգավիճակը կփոխվի
Քաղաքական
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստին ներկայացրեց Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
Նախարարի խոսքով՝ «Հայ անտառ» ՊՈԱԿ-ը կդառնա կոմիտե և կտեղափոխվի Բնապահպանության նախարարության ենթակայության տակ՝ նշելով, որ անտառները բնապահպանական դեր ունեն:
Վարչապետ Կարեն Կարապետյան, դիմելով Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ասաց. «Մենք ակնկալում ենք Ձեզանից, որ Դուք շատ արագ պետք է բերեք, ձևակերպեք քվոտաներ. մենք դրա մասին խոսել ենք: Այն լիմիտները, որոնք տրամադրում ենք, շատ ավելի ցածր են, քան շուկայում առկա քանակը, այդ իսկ պատճառով՝ մենք այդ գործողությունները պետք է լեգալիզացնենք, այդ ռեսուսրները պետք է ուղղենք, որպեսզի անտառի պահպանման գնա»,- ասաց վարչապետը:
Նա նախարարին հարցրեց՝ որքան ժամանակ է պետք, որ այդ ամբողջը ֆորմալացվի: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ կաշխատեն գյուղնախարարության հետ և 10 օրվա ընթացքում կներկայացնեն արդյունքներ՝ 2018 թվականի չափաքանակների առումով, իսկ ամբողջական ռեֆորմները նախատեսված է ավարտել երեք տարվա ընթացքում և մինչ այս տարվա ավարտը ցանկանում են կառուցվածքային փոփոխությունները իրականացնել:
«Պարոն Մինասյան, երեք տարվա ռեֆորմը նշանակում է՝ ռեֆորմ չի լինի, այդպիսի ռեֆորմ չկա, որ երեք տարի է տևում»,- նկատեց վարչապետը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը