Մխիթարյանը լրացուցիչ մարզումներ է անցկացնում
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախատեսվածից ավելի՝ լրացուցիչ մարզումներ է անցկացնում: Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը:
«28-ամյա կիսապաշտպանը հավելյալ աշխատում է մարզասրահում՝ թիմում իր տեղը վերադարձնելու համար: Մխիթարյանը հավելյալ ժամեր է անցկացնում մարզասրահում՝ Կարինգտոն մարզաբազայից հեռու»,- գրել է կայքը:
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 4 խաղերից 3-ին չի հայտավորվել, իսկ մեկում դուրս է եկել փոխարինման՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 20 րոպե:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն